«Ղազախստանից բեռների առաջին խմբաքանակը Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղով հասել է թուրքական Մերսին քա­ղաք: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալու­թյանը: ԲԹԿ երկաթուղին պաշտոնապես բացվել է հոկտեմբերի 30-ին:
 
Առաջին գնացքը Մերսին է տեղափոխել 600 տոննա հացահատիկով բեռնված 30 բեռնարկղ: Կարսից Մերսին 1258 կմ հեռավորությունը գնացքը հաղթա­հարել է 30 ժամում: Առայժմ բեռների տեղափոխումը այդ երկաթուղով կրում է փորձնական բնույթ: Փո­խադրումների ինքնարժեքը, ենթակառուցվածքների արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել միայն որոշ ժամանակ անց: Հայաստանը շրջանցող այդ երկաթուղին ունի 826 կիլոմետր երկարություն և միացնում է Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել