Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում, որը սահմանակից է Իրաքին, նոյեմբերի մեկից մինչև չորսն ընկած ժամանակահատվածում թուրքական բանակը կորցրել է ավելի քան 23 զինվոր PKK-ի դեմ պայքարում: Ըստ թուրքական աղբյուրների՝ PKK-ն նույն ժամանակահատվածում ունի 78 զոհ: Ըստ քրդական աղբյուրների՝ PKK-ն ունի 12 զոհ և 40-ից ավել վիրավոր, իսկ թուրքական կողմն ունի առնվազն 40 զոհ: 
Լրատվական այս խառնաշփոթ թվերից միայն կարելի է ենթադրել, որ Հաքքարի նահանգում շուտով նորից կհայտարարվի ռազմական դրություն, և կփակվեն բոլոր պետական հաստատությունները, որի մասին, ի դեպ, արդեն պտտվում են խոսակցություններ: Հաքքարի նահանգից քաղաքացիների արտահոսք կա դեպի Իրաք (Քրդստան) և Թուրքիայի այլ նահանգներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել