Մտնում եմ բոլորիս հայտնի սուպերմարկետներից մեկը ապրանքի վրա գրված է համարժեք գումարը, գումարի վրա կարմիր խաչ է քաշած և գրված է զեղչված գինը: Կասայում վճարում եմ մի կլորիկ գումար ու ամոթի զոհ դառնալով անձայն դուրս գալիս սուպերմարկետից:
Հաջորդ օրը նույն կերպ այս անգամ դիտավորյալ գնում եմ նույն ապրանքները, նորից սուպեր զեղչային տարբերակով ու նորից լուռ դուրս գալիս խանութից:
Լավ բա վերջը ինչա լինելու...
Արդեն հաջորդ օրը բաժակը լցվեց, գանձապահին հարցնում եմ ապրանքի գները և հարցնում  ինչու է այլ գին գրված, բայց ստանում են այլ վճար, իսկ գանձապահուհին
ժպտալով պատասխանում է. <<Զեղչը մեզ մոտ երեկ էր, այսօր այլ գին է, պարզապես մոռացել ենք փոխել վահանակը>>>,- բա.... խորամանկ գանձապահուհու մտքով էլ չանցավ, որ ես երեք օր է գնում եմ նույն ապրանքը,  բայց այդպես էլ չօգտվեցի սուպեր սեղչից))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել