Ցանկացած մարդ յուրովի է հաղթահարում սթրեսը...
Մարդիկ տարբեր են, տարբեր է նրանց <<Ով>> լինելը: Ես նորից սկսեցի փոխել ոճս` փոխել մազերիս գույնը...
Երբ մոտս առկա է այս երևույթները նշանակում է սթրեսը նորից ինձ հյուր է եկել: Արդեն ամիսներ է ու քունս փախել է, ճարահատած գիշերայաին աշխատանք եմ փնտրում, որ գոնե մի օգուտ լինի այս ամենից:Բայց սթրեսիս միակ փրկիչը ճանապարհորդություն է:
Պատկերացնում եմ, որ հավաքում եմ իրերս, փոքրիկ ճամպրուկը արդեն պատրաստ է, ահա ես օդանավակայանում եմ ու շունչս տեղն է ընկնում միանգամից, անցնում եմ հաշվառում ու ահա օդանավում եմ, ամարցնում եմ ամրագոտիները ու պատրաստվում թռիչքի:Սթրեսը արդեն անցյալում է, բարի գալուստ` պայծառ, ակտիվ ու համարձակ աղջիկ: 
Երևի տարօրինակ եմ  ես ու տարօրինակ է սթրեսա փրկիչս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել