88-ին կար միասնականություն, որովհետև չկային կուսակցություններ, կար միայն մեկ կուսակցություն․․․ Ներդնելով <<դեմոկրատիայի, խոսքի ազատության>> կեղծ արժեքները, <<միջազգային հանրության>> կողմից ֆինանսավորվեցին և ստեղծվեցին կուսակցությունները, որոնք էլ պառակտեցին ազգը։ Փաստորեն, որքան հեշտ է նորից ձեռք բերել այդ միասնությունը, ընդամենը պետք է գիտակցել, որ լինելով կուսակցական, ծառայում ես պետության կամ պետականության թշնամիներին, այսինքն՝ ակամա մասնակցում ես այն ծրագրի իրականացմանը, որի նպատակը մեր պետության կազմաքանդումն է, ավելի ճշգրիտ՝ մեր պետության զուտ ձևական գոյատևումը․․․ Սակայն դա միայն թվում է, քանզի ծուլությունը, եսասիրությունն ու ինքնախաբեությունը դարձել են ապրելակերպ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել