Ամենալավ գործը ասֆալտի գործն է։ Փռիր ասֆալտը, տեղ-տեղ անորակ, տեղ-տեղ՝ կիսատ-պռատ… Եվ տարին տասներկու ամիս գործ կունենաս, փող կունենաս…
Քանդիր, փոսերը լցրու, կարկատիր, նորից քանդիր, նորից լցրու, նորից կարկատիր…
Բյուջեի հերն էլ անիծած, քաղաքացունն էլ, նրա ավտոմեքենայինն էլ. կարևորը՝ փող լինի…
Եվ ընդհանրապես. «Շունը հաչի, քարավանը գնա»…
Իսկ դուք՝ կոռուպցիա, պայքարող, մարտնչող հանձնաժողովներ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել