1722թ. Պետրոս Մեծը, ով կոչ էր արել հայերին և վրացիներին դուրս գալ համատեղ պայքարի ընդդեմ թուրքերի և պարսիկների չեղարկում է իր Կասպիական արշավանքը և Չոլակ վայրում 2 ամիս հայ-վրացական ուժերին սպասեցնելուց հետո, դրժում միասնական պայքարի խոստումը:

1724թ. հունիսի 12-ին Կոստանդնապոլսում Իբրահիմ փաշան և ռուս դեսպան Նեպլյուևը կնքում են պայամանագիր, որի համաձայն Կովկասը ենթարկվում է ռուսական և թուրքական ազդեցության գոտիների բաժանման: Թուրքական բանակը հնարավորություն է ստանում տարածաշրջանում լայնածավալ հարձակում կազմակերպել: Արդյունքում որոշակի ժամանակ անց պատմության ասպարեզից վերանում են հայկական հզոր մելիքությունները:

1804թ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Երևանի բերդի անհաջող գրոհից հետո, Թիֆլիս նահանջելու ճանապարհին, ռուսական բանակը կողոպտում է Էջմիածնի վանքը: Նույնը կրկնվում է մեկ տարի անց:

1810թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Տորմասովը կողոպտում և հայաթափում է Ախալցխան:

1828թ. Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո, մերժում է պետերբուրգյան հայ ուսանողների Հայաստանի ինքնավարության ծրագիրը:

1829թ. ռուս-թուրքական պատերազմից հետո սեպտեմբերի 2-ին կնքված Ադրիանապոլսի պայմանագրի 4-րդ կետով Ռուսաստանը հետ էր վերադարձնում Թուրքիային Արևմտյան Հայաստանի գրաված տարածքները: Դա արվեց այն բանի համար, որ թուրքերը համաձայնվեն ճանաչել Հունաստանի անկախությունը

1836թ. մարտի 11-ին ցարական իշխանությունները ընդունում են հայ եկեղեցու իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ կանոնագիրք, որը կոչվում էր Պոլոժենիե: Սույն կանոնագրքով սահմանափակվում էին հայ եկեղեցու իրավունքները, իսկ կաթողիկոսի հաստատման հարցը տրվում էր ռուսական ցարին:

1840թ. Արևելյան Հայաստանում ցարիզմի կողմից վերացվում է Հայկական մարզ վարչական միավորը:

1856թ. Փարիզի հաշտության պայմանագրի 3-րդ կետով Նորին Մեծություն Ամենայն ռուսաց կայսրը պարտավորվում է Նորին Մեծություն սուլթանին վերադարձնել Կարս քաղաքը` նրա միջնաբերդով հանդերձ, ինչպես նաև օսմանյան տիրապետությունների այն մասերը, որոնք գրավված են ռուսական զորքերի կողմից:

1885թ. ցարական իշխանությունների կողմից Կովկասում փակվում են հարյուրավոր հայկական դպրոցներ:

1890-ականներին ռուս արտգործնախարար Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկին հայկական ջարդերի ժամանակաշրջանում նշում էր, որ «Տարածաշրջանում նոր Բուլղարիա թույլ չտալու համար իրենց պետք է Հայաստանն առանց հայերի»: 
1903թ. հունիսի 12-ին ցարական իշխանությունները ընդունեցին հայ եկեղեցու ունեցվածքի բռնագանձման մասին օրենքը:

1903թ. դեկտեմբերի 17-ին ցարական իշխանությունների կարգադրությամբ փակվեց Շուշիի թեմական դպրոցը:

1905թ. ձմռանը ցարական իշխանությունների հրահրմամբ սկսվեցին հայ-թաթարական բախումները:

1915թ. հուլիս ամսին Վանի փայլուն ինքնապաշտպանությունից հետո ռուսական զորքերը առանց որևէ բացատրության կեղծ ռազմավարական նահանջ են կատարում և հրաժարվում են իրենց զինամթերքը թողել Արամ Մանուկյանի զորախմբերին: Նահանջի հետևանքով Վանի բնակչությունը մի մասը գաղթում է ռուսների հետ մյուս մասն էլ հոշոտվում թուրքերի կողմից: Հատկանշական է, որ ռուսները որոշ ժամանակ անց կրկին գրավում են Վանը, որտեղ հայի շունչ անգամ մնացած չի լինում:

1920թ. մայիս ամսին Խորհրդային Ռուսաստանի պաշտոնյաներ Մեխոնոշինը, Կիրովը Լեվանդովսկին վերջնագիր են ներկայացնում ՀՀ կառավարությանը Ղարաբաղից հայկական զորքերը դուրս բերելու և Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ:

1920թ. ամռանը ռուսական 11-րդ Կարմիր բանակը գրավում է Ղարաբաղը, Զանգեզուրը Նախիջևանը:

1920թ. օգոստոսի 24-ին կնքվեց ռուս-թուրքական պայմանագիր: Պատահական չէ, որ սույն գաղտնի համաձայնագրով նրանց հատկացվեց 200,4 կգ ոսկի և զենք-զինամթերք, իսկ այնուհետև զորախմբեր, ինչպես իրենք էին ասում, «հայ իմպերիալիստների» դեմ կռվելու:

1920թ. սեպտեմբեր ամսին Բաքվում տեղի ունեցավ Արևելքի ժողովուրդների համագումարը, որտեղ բանաձև ընդունվեց Հայաստանի վրա հարձակվելու վերաբերյալ: Թուրքական կողմը պետք է հարձակվեր, իսկ ռուսական կողմը պետք է հետագայում ներխուժեր և խորհրդայնացներ այն ինչ կմնար:

1920թ. նոյեմբերի 29-ին ռուսական 11-րդ Կարմիր բանակը Ադրբեջանից ներխուժում է Հայաստան:

1920թ. դեկտեմբեր ամսին ՀՀ խորհրդային օկուպացիայից հետո, սկսվում է հայ հասարակական քաղաքական և ռազմական էլիտայի ձերբակալությունները, գնդակահարությունները կամ աքսորը:

1921թ. հունվարի 24-ին խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի և Հայ Հեղկոմի կողմից սկսվեց 1400 հայ սպաների աքսորը դեպի Ռուսաստան:

1921թ. մարտի 16-ին Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև «Բարեկամության և եղբայրության» մասին պայմանագիր կնքվեց: Պայմանագրի համաձայն հայկական բազմաթիվ տարածքներ հանձնվեցին Թուրքիային, իսկ Նախիջևանը, որպես պրոտեկտորատ տրվեց Ադրբեջանին:

1921թ. հուլիսի 5-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կովբյուրոյի նիստի որոշմամբ Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել