Araratnews.am-ը գրում է.

Հունիսի 25-ին, ժամը 13:10-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի Ջրմուղի 3-րդ փողոցի տներից մեկի կաթսայատան ներսում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները կաթսայատանը բռնել են սահնօձ տեսակի օձ (մոտ 1.2 մ) և տեղափոխել անվտանգ տարածք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել