Պատմության մեջ այս օրը՝ 1986թ. ապրիլի 26-ին, ԽՍՀՄ Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցավ 20-րդ դարի ամենասարսափելի տեխնոլոգիական աղետներից մեկը: Ապրիլի 26-ին փորձարկման ժամանակ և անվտանգության ժամանակակից համակարգ չունենալու պատճառով պայթեց Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկը: Պայթյունի հետևանքով 4-րդ էներգաբլոկից ռադիոակտիվ նյութեր էին արտանետվում դեպի դուրս, որոնք քամին տարածեց ամբողջ Եվրոպայով: Աղետի հետևանքով մահացան ատոմակայանի մի քանի տասնյակ աշատակիցներ: Այնուհետև ռադիոակտիվ նյութերով վարակվելուց սկզբնական շրջանում մահացավ մոտ 4000 մարդ: Հետագայում զոհերի թիվը աճեց: Տասնյակ հազարավոր մարդիկ տարբեր աստիճանի հիվանդություններ ձեռք բերեցին: Հարկ է նշել, որ ԽՍՀՄ ղեկավարությունը սկզբից փորձում էր թաքցնել եղելությունը և միայն հաջորդ օրերին սկսեց էվակուացնել աղետի գոտու շրջակա բնակավայրերի մարդկանց: Աղետի հետևանքով լիովին անմարդաբնակ դարձավ Ուկրաինական Պրիպյատ քաղաքը, որն այսօր քաղաք-ուրվական է հիշեցնում:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.fidanyan/posts/1310648618984409?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1493154103650194
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



