Image result for վանի ինքնապաշտպանություն1915թ. հուլիս ամիս: Վանի ինքնապաշտպանության փառավոր հերոսներից մեկը՝ Արամ Մանուկյանը, ռուսական զորքերի գեներալ Նիկոլաևին գրություն ուղարկեց. «Մեզ անհայտ ռազմագիտական պատճառով լսում ենք, որ ռուս զորքը պիտի նահանջի: Մենք, որոշած լինելով մնալ, խնդրում ենք մեզ թողնել բավական ռազմամթերք, մեզ թողնել այն զենքը, որ դուք հնարավորություն չպիտի ունենաք տեղափոխելու, ձեր մթերանոցները, որոնք փոխադրելու հնարավորություն չունենաք, չփչացնեք»: Պատասխանը բացասական էր: Ռուսական զորքը ոչ միայն հեռանում էր, այլև հրաժարվում էր թողնել զենք-զինամթերք վանեցիներին: Արամն ու պաշտպանության ղեկավար կազմը, որոնք որոշել էին մնալ և դիմադրել, այս լուրից հետո փոխեցին մտադրությունը, եւ տեղի ունեցած ժողովի ժամանակ որոշվեց կազմակերպել Վանի հայության գաղթը: Հովհաննես Թումանյանն ու Անդրանիկ Օզանյանն անվանեցին ռուսական զորքի այս անսպասելի նահանջը Վանից «մեծագույն դավաճանական քայլ հայ ժողովրդի նկատմամբ»: Հետագայում ռուսները առանց որևէ դժվարության կրկին գրավեցին Վանը, որտեղ մի հայի շունչ չէր մնացել անգամ, քանի որ Վանի բնակչության մի մասը գաղթել էր զորքի հետ միասին, իսկ մնացած մասն էլ, բախտի քմահաճույքին թողնվելով, հոշոտվել թուրքերի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել