Շատ պատահական ձեռքս ընկավ հոդված <<Ճամփորդություն դեպի Դանիա>> վերնագրով:
Հոդվածում գեղեցիկ կերպով նկարագրված էր Կոպենհագենի կղզիները, իսկ իմ նախանձը շարժեց մի քանի նախադասություն. <<Դանիացիները համարվում են աշխարհի ամենաերջանիկ ազգերից մեկը. նրանք գրեթե չեն արտագաղթում իրենց հայրենիքից և չեն տառապում դեպրեսիայից: Լավատեսների երկիրն արժե ճանաչել ավելի մոտիկից>>,- Հայաստանանում   էլ  չկա  պակաս համարժեքը  
ունեցող   այս տեսակ արձանների  ու տեսարժան վայրերի, Դանիայում էլ կան լավ ու վատ ապրող մարդիկ, բայց հայերը լքում են երկիրը ու այլ ազգի աչքին թափառականի մականուն ձեռք բերում:Ուզում եմ մի քիչ լավատես լինեք,  որ մի օր մի հոդված էլ արտասահմանցու աչքը ընկնի գրված չլինի քանի մարդ լքեց Հայաստանը, ինչը հիմա ապահովում է մեր լրատվական դաշտը, այլ հակառակը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել