Картинки по запросу դեմոկրատիաԽոսելով քաղաքացիական հասարակության առկայության կարևորության մասին՝ պետք է նշել, որ այն հնարավորություն է տալիս զսպելու և սահմանափակելու քաղաքական իշխանության բացարձակ տիրապետությունը, նպաստում է մարդկանց նյութական, հոգևոր պահանջմունքների բավարարմանը, կայունացնում հասարակական հարաբերություններն ու գործընթացները: Այս ամենի առկայությամբ էլ պայմանավորված են քաղաքացիական հասարակության կարևորությունը, նրա գոյության անհրաժեշտությունը ժողովրդավարական պետություն հաստատելու գործում, քանի որ ժողովրդավարության կարևոր տարրերից մեկի՝ պետության կառավարման գործընթացում քաղաքացիների ակտիվ մասնակցության ապահովումը կարող է իրականանալ միայն քաղաքացիական հասարակության առկայության դեպքում:

Ճշմարիտ է նաև հակառակը. ակտիվ մասնակցությունը, մարդկանց միավորումը, դրանց համար անհրաժեշտ կառուցակարգերի և համակարգերի ստեղծումը, այսինքն՝ քաղաքացիական հասարակության ձևավորումը նշանակում է ժողովրդավարական պետության ստեղծում և զարգացում: Այդ իսկ պատճառով քաղհասարակության գոյությունը բացառվում է ոչ ժողովրդավարական վարչակարգերի պայմանններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել