Գորգավաճառի կրպակը Հին Թիֆլիսում. լուսանկարը Դմիտրի Երմակովի, 19-րդ դարի վերջ...
Ներկա սերնդի համար գուցե զարմանալի հնչի այն փաստը, որ պատմականորեն այնպես է ստացվել, որ 18-19-րդ դարերում արևելահայերով բնակեցված խոշորագույն քաղաքը Թիֆլիսն է հանդիսացել, որտեղ այդ ժամանակաշրջանում հայերը կազմել եմ բնակչության բացառիկ մեծամասնությունը:

Ֆրանսիացի ճանապարհորդ և բուսաբան Ժոզեֆ Պիտոն դե Տուրնեֆորը (Joseph Pitton de Tournefort), 1701 թվականին այցելելով Թիֆլիս, իր «Ճանապարհորդություն դեպի Լևանտ» (Relation d’un voyage du Levant) աշխատության մեջ մասնավորապես գրում է. «Թիֆլիսի հիմնական բնակիչների ընդհանուր թիվը մոտավոր հաշվարկով կազմում է 20000 հոգի, որից 14000-ը՝ հայեր են, 3000-ը՝ մահմեդականներ, 2000-ը՝ վրացիներ, 500-ը՝ կաթոլիկներ (մնացածը՝ այլ): Կաթոլիկները՝ դա նույն հայերն են, որոնք ժամանակին ընդունել են կաթոլիկ դավանանք, սակայն որոնք ոչ բարյացակամ հարաբերությունների մեջ են գտնվում հայ լուսավորչական (առաքելական) դավանանքի իրենց ազգակիցների հետ... Հունական (ուղղափառ) եկեղեցիները Թիֆլիսում հինգն են, չորսը՝ քաղաքում և մեկը՝ արվարձանում: Հայկական եկեղեցիները քաղաքում յոթն են, իսկ երկու մահմեդական մզկիթները գտնվում են ամրոցում...»:

Image may contain: 1 person, outdoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել