Image may contain: 1 person, sitting and textԻրանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն՝ թուրքական կողմից իրանական բեռնափոխադրողների համար պարբերաբար ստեղծվող դժվարությունների պատճառով Իրանը լրջորեն լծվել է Պարսից ծոց - Սև ծով միջանցքի տրանսպորտային բաղադրիչի ստեղծմանը:

Մասնավորապես իրանական Ճանապարհների և մայրուղային փոխադրումների կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Հունաստանի և Իրանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում պատրաստվել և բոլոր կողմերի միջև համաձայնեցվել է նման միջանցքի ստեղծման համաձայնագրի նախնական տեքստ, որը պետք է ստորագրվի նշված վեց երկրների համապատասխան նախարարների կողմից:

Ակնհայտ է, որ իրանական կողմից գործընթացին հաղորդած տեմպին և լրջությանը զուգընթաց Հայաստանը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի Հյուսիս-Հարավ մայրուղու հնարավորին արագ և որակյալ շինարարությանը՝ այն վերաարժևորելով որպես համազգային ռազմավարական կարևորության նախագիծ, որի շինարարության որակի և արագության նկատմամբ կարելի է վերահսկողություն սահմանել նույնիսկ պետական ամենաբարձր մակարդակով:

Եթե մենք ուզում ենք ճեղքել թուրք-ադրբեջանական շրջափակումը, ապա այլ ելք, քան ընթացքի մեջ գտնվող Հյուսիս-Հարավ ավտմայրուղին կարճաժամկետ հեռանկարում ավարտելը և շահագործելը, չունենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել