Կամավորական գնդերի լուծարումից հետո Անդրանիկը որոշ ժամանակ ապրում էր Ավետիս Ահարոնյանի տանը: Մի օր բակում լսվում է աշուղների սազի ու երգի ձայն: «Պատշգամբից վար նայեցի, - վերհիշում է Ահարոնյանը,- երգիչը մի կույր ծեր աշուղ էր, որին առաջնորդում էր հաշմանդամ ոտքերով մի ծռմռված թշվառ. երգը ռամիկ պարզություն ուներ, որ վերջանում էր հետևյալ հանկերգով՝ «Գնա՛նք Անդրանիկին օգնութեան»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել