Թերևս լուծումներ չպարտադրելու վերաբերյալ օրերս շրջանառության մեջ դրված պուտինյան թեզը նախազգուշացում է պարունակում Ալիևի համար, որի իմաստն այն է, որ ստացված «կանխավճարի» դիմաց վերջինս պետք է պահանջվող ծառայությունների ողջ ծավալը մատուցի, իսկ հակառակ դեպքում նրա հանդեպ ցավալի պատժամիջոցներ կկիրառվեն:Ալիև-Պուտին-Սարգսյան սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո ռուսական կողմն այժմ էլ Ադրբեջանից է առարկայական քայլեր ակնկալում՝ Մոսկվա-Բաքու-Թեհրան ռազմավարական առանցքի ձևավորմանն իր ակտիվ, երկիմաստությունից զուրկ մասնակցությունը գործով հավաստելու ուղղությամբ: Կրեմլն արդեն գործնականում ցույց է տվել Ալիևին, որ ունակ է վերահսկել հայկական կողմի գործողությունները և կարող է Հայաստանի ներկայիս իշխանություններին իրեն անհրաժեշտ քաղաքական պահվածքը թելադրել:Այս համատեքստում է պետք դիտարկել ինչպես հայկական հակագրոհի կասեցումն ապրիլյան ռազմագործողության ժամանակ, այնպես էլ Արցախի պետական տարածքի մասը կազմող 800 հեկտարը ետ վերադարձնելու քաղաքական նախապայմանից պաշտոնական Երևանի հրաժարվելու հանգամանքը: Ուստի, քանի դեռ Բաքուն հարցն իր համար նախընտրելի տարբերակով լուծելու համար պահանջվող գինը չի վճարել, չպետք է ակնկալի, որ Մոսկվան Սերժ Սարգսյանին կդրդի նոր զիջումների գնալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել