Մարդիկ, որ անընդհատ խոսում են ժողովրդի անունից և, կարծես, ընտրել են ,, պերմանենտ,, հեղափոխությունների կամ ապստամբությունների միջոցով երկիրը զարգացնելու և կատարյալ դարձնելու մարտավարությունը, դատապատված են, լավագույն դեպքում՝ հիասթափության, վատագույն դեպքում՝ ինքնաոչնչացման... Չի կարելի խոսել ամեն ինչից (տնտեսություն, քաղաքականություն, ռազմագիտություն և այլն), անտեղյակ կամ սիրողական մակարդակով տեղյակ լինելով այդ ամենից... Մենք շարունակ փորձում ենք մեր անտեղյակությունը շղարշել ժողովրդահաճո կոչերով և հասարակությանը տանել ցնցումների՝ պատկերացում չունենալով հետևանքների մասին... Այնինչ հեղափոխությունների (ապստամբությունների) հետևանքն անորոշությունն է, կամ էլ, ինչպես 1917-ին էր՝ նավաստին՝ մշակույթի նախարար... Իհարկե, կարելի է օրինակներ բերել նաև մերօրյա հեղափոխություններից, բայց դա չէ ասելիքս... Ասելիքս հետևյալն է. խնդիրը ոչ թե հեղափոխությունների մեջ է, այլև մեր յուրաքանչյուրիս գիտակցականության... Իսկ գիտակցականությունը նախևառաջ բարոյական կատեգորիա է, որն ըստ դասականների ենթադրում է ,,բանիմացորեն որոշումներ կայացնելու ունակություն..,, Սա հատկանիշ է, որն անհրաժեշտաբար պետք է ունենա յուրաքանչյուր ՀԱՅ՝ անկախ գրաված դիրքից, ապրելու վայրից կամ այլ հանգամանքներից...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել