Չկրակել։ Չկրակել և չկրակել։

Աստված չտա, ցանկացած կողմից մեկ զոհի առկայությունը մեծ դժբախտության սկիզբ կդառնա մեր երկրի համար։
Մեկ զոհին կհաջորդեն հազարները։ Զոհը զոհ կբերի շղթայակն ռեակցիայի օրենքով։ Իսկ թշնամին էլ ակնդետ հետևում է մեր երկրի նիստ ու կացին՝ այս ծայրահեղ լարված իրավիճակի հետ մեծ հույսեր կապելով։
Աստծո սիրուն, հանուն ձեր հարազատներին, հանուն մեր տանջված ու չարչրկված ժողովրդին, հանուն մեր երկրին չկրակեք։
Կրակելով բացարձակապես ոչ մի հարց էլ չեք լուծի։

Կոչս հավասարաչափ վերաբերվում է և մեր ապստամբ տղաներին և Հայաստանի իշխանավորներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել