Ըստ իրանական լրատվամիջոցների հաղորդման՝ Պարսից ծոց - Սև ծով տարանցիկ միջանցքի ձևավորման շուրջ վերջնական քննարկումներ անցկացնելու նպատակով ընդամենը մի քանի օր հետո՝ հուլիսի 12-13-ը, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի կունենա հնգակողմ հանդիպում՝ Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի մասնակցությամբ:

Նման ձևաչափի հանդիպումը կարևորագույն հնարավորություն է մեզ համար ակտիվ գործունեություն ծավալելու միջոցով դառնալու այս միջանցքի ամենանշանակալի օղակներից մեկը՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ մեր երկիրն այժմ, չվախենանք եղածն իր անունով կոչելուց, բացառիկ քաղաքական հարաբերություններ ունի ծրագրի թերևս ամենակարևոր մասնակցի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ուստի՝ կարող է օգտագործել այս առավելությունը՝ Հայաստանը, պատկերավոր ասած, փակուղուց վերածելով բանուկ մայրուղու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել