Ողջագուրվելը դա համբուրվելը չէ, վերջ տվեք էտ տհաճ երևույթին: Աառավոտից իրիկուն իրար հետ են, օրը լուսացնում ու մթնեցնում են միասին, բայց բարևելիս ու հրաժեշտ տալիս էնպես են համբուրվում, ոնց որ թե առաջին ու վերջին անգամ են իրար տեսնում: Մեր տղերքը էնպիսի մի հավեսով են իրա պռճցնում , որ կողքից նայողին կթավա թե մեր երկրում արդեն ազատ ֆռֆում են սեռական փոքրամասնութունները: Բա աղջիկները, էնպես էն պաչիկ անում իրար, որ ձայնը մեկ կիլոմետր շառավիղով լսվում է: Ասենք էդ զասվելու փոխարեն դժվարա՞ ողջագուրվեք... Մեկա ամբողջ օրն իրար տեսնում եք, իրար հետ եք, ինչ կարիք կա էտպիսի տհաճ տեսարանների... Ողջագուրվելը հարգի ու ընդունված է, բայց այ պռճցնելը հեչ չի դզում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել