ԶեղչՎերջերս մեր քաղաքը խանութախեղդ է կարծես եղել: Իհարկե, սա շատ լավ փաստ է, ցանկացած երկրում զարգացման հարցում առաջնային է համարվում տնտեսության առաջընթացը:
Բայց այս նկատելի լավի մեջ ինձ բարկացնում է մի փաստ, որ որակի բացակայություն կա:
Մի ընթացք բոլորը պայքարում էին բրենդային խանութների դեմ, բայց ես այսօր հստակ գիտեմ, որ ցանկացած իր կգնեմ արդեն անուն ու որակ ձեռք բերած խանութներից, քանզի չեմ հասկանում իմաստը այդքան էժանագին, բայց չինական պատենդից էլ վատ մեկամսյա օգտագործվելիք ապրանքների գոյությունը, երբ արդյունքում ծախսդ կրկնակի է լինում:
Շատ բրենդային խանութներում այսօր զեղչերը թույլ են տալիս հասանելի լինել... Այ սա ինձ համար ցավալի է:
Ասել է, թե պահանջարկը ստեղծում է առաջարկ, մի՞թե մենք պահանջարկ ունենք անորակ ապրանքի^:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել