Գաղտնիք չէ, որ ԱՄՆն ու Եվրոպան մեծ ջանքեր էին գործադրում` փորձելով երկխոսություն հաստատել Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հասարակությունների ֆորմատով: Նրանք գիտակցում էին, որ խաղաղությանը պետք է պատրաստ լինեն ժողովուրդները: 

Բայց հայկական բանակի զինվորների գլխատումը ու հատկապես սովորական ադրբեջանցիների կողմից այդ փաստով հրճվելն ու ծափահարելը, հիմնովին ջնջեց մինչ այդ գործադրված բոլոր ջանքերը:
Եթե ԱՄՆն ու Եվրոպան, տեսնելով ռամիլ սաֆարովի հերոսացումը Ադրբեջանում ու նրան որպես օրինակելի` սերունդներին մատուցվող քարոզը, մատը մատին չխփեցին, ապա ընդամենը մաղով ջուր էին կրում: Ադրբեջանական բանակի վերջին հրեշավոր արարքները նույնպես մինչ օրս պատշաճ արձագանք չեն ստացել:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Էրդողանի, Դավութողլուի հայտարարությունները կրկին բորբոքեցին հասարակության մոտ այն վերքը, որ Արևմուտքը փորձում էր սպիացնել: "Թուրքը չի փոխվել, սխալվում էինք...", - ասաց դեռ երեկ հաշտեցումը հնարավոր համարող հայը, ով հույս էր տածում, թե 100 տարվա ընթացքում կարող էր մտածելակերպ փոխվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել