#NKPeace #KarabakhNow


Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում նույնպեսն անդրադարձել է վերջին մարտական գործողություններին: Նա առանձնացրել է այս շաբաթվա ընթացքում գրանցված 3 իրադարձություններին` ուղղված հակամարտության կարգավորման ջանքերին և նշել, որ հնարավոր է հենց դրանք են դարձել իրավիճակի նման զարգացման պատճառ: Հղումներով նա անդրադարձել է - ամերիկյան Հավայի նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին հոդվածին: Դա դրդել է Ադրբեջանին հասկանալ, որ ժամանակն իրենց դեմ է Ղարաբաղի ճանաչման հարցում: ԱՄՆ-ում պետքարտուղարի և փոխնախագահի հետ Ալիևի հանդիպումների մասին նա գրառել է, թե հանդիպումները տեղի են ունեցել շփման գծում բռնության գործածելուց ժամեր առաջ: Թանկյանի մեկնաբանությամբ դրանք հնարավոր է Ալիևին զգացնել են տվել, թե ԱՄՆ-ն աչք կփակի Ղարաբաղը բացահայտ ագրեսիայով վերցնելու Ադրբեջանի քայլին: Վերջում Սերժ Թանկյանը հավելել է, որ չնայած երկու կողմերն էլ մեկը մյուսին մեղադրում են ագրեսիայի մեջ, իր համար բացահայտ է, որ ադրբեջանցիներն օգտագործել են անակնկալի բերելու պահը, նախահարձակ են եղել և պնդում են, թե հող են վերցրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել