Հոնդուրասի Հանրապետությունը գտնվում է Կենտրոնական Ամերիկայում։ Երկրի ափերը ողողում են Կարիբյան ծովի և Խաղաղ օվկիանոսի Ֆոնսեկա ծոցի ջրերը։ Երկիրը սահմանակից է Նիկարագուային, Սալվադորին և Գվատեմալային։ Տարածքը կազմում է 112 090 կմ2 է: Համաձայն 2013թ.-ի տվյալների, երկրի բնակչությունը կազմել է 8,098 միլիոն մարդ։
Հոնդուրասը թույլ զարգացած ագրարային երկիր է։ Տնտեսության հիմնական ճյուղերը վերահսկում է ԱՄՆ-ի կապիտալը։ Գյուղատնտեսական հողերի մեծ մասը գտնվում է ամերիկյան ընկերությունների տիրապետման ու տնօրինման տակ։
Հոնդուրասի գյուղատնտեսությանը բաժին է ընկնում երկրի եկամտի մոտ 25%-ը և աշխատուժի մոտ 2/3-ը:
Քանի որ երկրի տարածքն ունի՝ չափազանց կտրտված ռելիեֆ, հետևաբար տարածքի միայն քառորդ մասն է պիտանի երկրագործության համար:
Ամերիկյան մրգային ընկերությունների կողմից, 1900-ական թվականներին, Կարիբյան ծովի բերրի ափերին կատարվեցին՝ խոշոր հողային զիջումներ՝ բանանի տնկաստանների (պլանտացիաներ) հիմնման նպատակով: Այդ արածաշրջանը սերտ կապեր ուներ ԱՄՆ-ի հարավային նավահանգիստների հետ, ինչը հնարավորություն տվեց աշխարհում 2-րդ տեղն զբաղեցնել՝ բանանի արտահանումով: 1930-ական թվականների սկզբին, բանանի արտահանումը, կազմում էր երկրի արտահանման կառուցվածքի 70-80%-ը: 1930թ.-ից հետո բանանի արտադրությունը նվազեց. էական դեր խաղաղացին այնպիսի գործոնները, ինչպիսիք էին՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, Երկրորդ համաշխարհային պատերազմը, համաճարագների տարածումը, մասնավորապես բանանի տնկաստաններում, ինչպես նաև՝ 1954թ.-ի խոշոր գործադուլը: Սակայն, սկսած 1963թ.-ից բանան արտադրող ընկերությունները մեծացրեցին արտադրության ծավալները, և բանանի մշակությանը զուգահեռ սկսեցին աճեցնել այլ մշակաբույսեր ևս, մասնավորապես՝ յուղատու արմավենի, կանեփ և արքայախնձոր (անանաս):
Այն բանից հետո, երբ 1975թ.-ին ի հայտ եկան երկրի նախագահին և առևտրի նախարարին կաշառելու փաստերը՝ «Յունայթեդ ֆրութ քոմփանի» կազմակերպության կողմից, նպատակ ունենալով իջեցնել արտահանման մաքսատուրքերը, Հոնդուրասի կառավարությունը ստեղծեց պետական հատուկ գործակալություն, որպեսզի վերահսկի՝ տեղական արտադրողների կողմից բանանի արտադրությունը, ֆինանսավորումն ու իրացումը: Սակայն ԱՄՆ-ի երկու խոշոր կորպորացիաներ, շարունակում էին վերահսկել բանանի արտահանման շուրջ 60%-ը: Ընդհանուր առմամբ, բանանին բաժին էր ընկնում երկրի արտահանումից՝ բյուջետային բոլոր մուտքերի քառորդ մասը: Երկրի արտահանման այլ ուղղություններ են հանդիսանում՝ սուրճը և ծովամթերքները:
Հոնդուրասի սուրճի տնկաստանները չափերով մեծ չեն, սովորաբար դրանց տարածքները կազմում են՝ 10-20 հեկտար:
Երկրի լեռնային գոտիներում, դեռևս իսպանական գաղութատիրության շրջանից, գոյություն են ունեցել և ներկայումս էլ գոյություն ունեն՝ խոշոր անասնաբուծական տնտեսություններ (Ռանչոներ):
Համաձայն 2007թ.-ի տվյալների, երկրի խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է՝ մոտ 2.5 մլն գլուխ, խոզեր՝ 490 հազար գլուխ, ինչպես նաև՝ 19 մլն թռչուն:
Այլ գյուղատնտեսական ապրանքային մշակաբույսերից, հարկ է առանձնացնել՝ կորեկը, լոբին, բրինձը, եղեգնաշաքարը և ծխախոտը: Հիմնական պարենային մշակաբույսերը աճեցվում են փոքր գյուղացիական տնտեսությունների կողմից, որն իրականացվում է հիմնականում՝ ցածր բերրիությամբ հողատարածքներում, երկրի ներքին լեռնային հատվածներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել