Չիլլիում, գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման նպատակով զբաղեցվում է երկրի տարածքի միայն 8%-ը: Վարելահողերի մոտ 3/4-ը զբաղեցնում են հացահատիկի և բանջարեղենի ցանքատարածությունները: Հիմնական մշակաբույսերն են՝ հացազգիները, կարտոֆիլը և շաքարի ճակնդեղը: Հողի մշակության և բերքահավաքի մեթոդները բավական պրիմիտիվ են: Այնուամենայնիվ, մասնավորապես հացահատիկի բերքատվությունը բավական բարձր է: Եգիպտացորենը, հանդիսանում է երկրի ավանդական կերային մշակաբույսը: Այստեղ աճեցվում են նաև՝ առվույտ, լոբազգիներ, բրինձ ու պղպեղ: Մերձավոր Չիլիի հյուսիսային մասում աճեցվում են մրգեր: Խաղողի այգիները զբաղեցնում են երկրի մշակովի հողատարածքների շուրջ 2%-ը: Չիլլին արտահանում է բավականին մրցունակ գինիներ՝ ԱՄՆ և Եվրոպա:
Անասնաբուծությունը համարվում է երկրի տնտեսության զարգացման կարևոր ուղղություններից մեկը: Մերձավոր Չիլիի հարավային մասում, հիմնականում բուծվում են խոշոր եղջերավոր անասուններ և այլ կաթնատու անասուններ: Ոչխարաբուծությամբ զբաղվում են՝ համեմատաբար առավել հարավային տարածաշրջաններում:
Չիլիի ֆերմերային տնտեսությունների մեծ մասի՝ 73,4%-ի չափերը չեն գերազանցում 20 հեկտարը: Շնորհիվ բարենպաստ բնակլիմայական պայմանների, բանջարեղենների մշակությունը տեղի է ունենում շուրջ տարվա կտրվածքով, դրանցից միայն 2%-ն է աճեցվում ջերմոցային տնտեսություններում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել