Սինգապուրում գործում են բարձրագույն ուսումնական հաստատությունների մի քանի տիպեր: Սակայն երկրի բուհական համակարգը այնպես է մշակվել, որպեսզի երիտասարդներին տրվի ոչ միայն հնարավորություն ձեռք բերել սիրելի մասնագիտություն և բարձրագույն կրթություն, այլև՝ ի հայտ բերել մշտական ուսման և կատարելագործման ձգտումներ, խթանել ուսանողին՝ մշտապես բացահայտել նորը:
Սինգապուրում գոյություն ունեն 4 տիպի բուհեր, որոնք տարբերվում են իրենց կառուցվածքով և կրթական գործընթացով:
Ճարտարագիտական իստիտուտներում սովորեցնում են հիմունքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են աշխատանքային գործունեության առաջին փուլում: Կրթությունն այստեղ կրում է գործնական բնույթ: Շրջանավարտներին տրվում են մի քանի մակարդակի դիպլոմներ.
Տեխնիկական բուհ - Սինգապուրում այն միակն է: Այստեղ ուսումնասիրում են տեխնիկական առարկաներ, սահմանվում են ինքնուրույն ստանդարտներ ու արտոնագրվում հմտություններ: Այստեղ ուսանողները յուրացնում են՝ կիրառական գիտությունների հիմունքները, գործարարության նրբերանգները, ստեղծագործական դիզայն, ԶԼՄ-ներ, էլեկտրատեխնիկա և էլեկտրոնիկա, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտական գործ և հյուրանոցային կառավարում: Այստեղ հնարավոր է սովորել, թե՛ առկա և թե՛ հեռակա ուսուցմամբ, ինչպես նաև անցկացնել ստաժավորում:
Անկախ համալսարանները - առաջարկում են՝ մասնագիտական դասընթացների ավարտին ստանալ համապատասխան դիպլոմ կամ գիտական կոչում: Այդ կառույցները ոչ ոք չի կանոնակարգում և ֆինանսավորում, քանի որ, կրթական գործընթացի մասին տեղեկանալ ցանկացողները, պետք է այն ստանան՝ բուհի ղեկավարության հետ անմիջական շփման արդյունքում:
Ազգային բուհերը - պետականներ ու մասնավորներ, երիտասարդներին հրավիրում են ստանալ բակալավրի և մագիստրոսի դիպլոմ՝ գիտելիքների բոլոր հնարավոր ոլորտներում: Բակալավրի մակարդակի կրթություն ստանալու համար ուսման տևողությունը չորս տարի է: Որպեսզի շարունակել կրթությունը՝ մագիստրոսի մակարդակին հասնելու համար, կպահանջվի ևս մեկ-երկու տարվա ուսուցում: Ոուսուցումը դոկտորանտուրայում կպահանջի լրացուցիչ ևս մի քանի տարի: Դիմորդը, մինչև իսկ ընդունելության պահին դեռևս հնարավորություն ունի հստակեցնելու իր ապագա մասնագիտության՝ նեղ մասնագիտացումը: Դա արվում է այն նպատակով, որպեսզի անցկացվի խորացված դասընթաց՝ հատկապես ընտրված մասնագիտության գծով:
Սինգապուրում կրթությունը կրում է բավական պրագմատիկ բնույթ և հիմնվում է արևելյան ու արևմտյան մշակութային հարախառնուրդի հենքի վրա: Դասավանդումը կրում է քննարկումային բնույթ: Քննությունները պարտադիր են, որպեսզի կողմնորոշեն մասնագիտական պատրաստվածության առումով, այդ պատճառով դրանց հատկացվում է առանձնահատուկ ուշադրություն:

Մեծ թվով ձեռնարկություններ հետաքրքրված են սինգապուրյան կրթական համակարգերով, այդ պատճառով էլ հաճախ վճարում են՝ առավել աչքի ընկնող ուսանողների կրթության համար: Բացի այդ, գոյություն ունի անվճար կրթական համակարգ: Սինգապուրի կառավարության կողմից մշակված են հատուկ ծրագրեր, որոնք նախատեսված են սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցական շրջանավարտների համար, ովքեր անցել են նախամասնագիտական ուսուցումը, ինչպես նաև գերազանցությամբ են ավարտել դպրոցը: Վերոնշյալ խմբի դիմորդները իրավունք ունեն ստանալու անվճար կրթություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել