Doctors.am-ը գրում է.
Ցուրտ եղանակին մեզնից շատերին է անհանգստացնում կոկորդի ցավը: Մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին պարզել ցավի պատճառը. դրանք կարող են լինել բակտերիալ, վիրուսային ինֆեկցիաները և գրգռումը: Իհարկե կոկորդի ցավը այն խնդիրներից չէ, որ «շտապ օգնության» կանչի կարիք ունի, բայց այնուամենայնիվ կան դեպքեր, երբ պարտադիր է՝
- Կոկորդը ցավում է այնքան ուժգին, որ չեք կարողանում թուքը կուլ տալ և այն ծորում է ձեր բերանից
- Կոկորդի այտուցը այնքան արտահայտված է, որ ձեզ դժվար է շնչել կամ շնչելիս լսվում են սուլող ձայներ
Բժշկի դիմելու համար բավական է ունենալ՝
.48 և ավել ժամ տևող ցավ կոկորդում, առանց հարբուխի և մրսածության նշանների,
- կոկորդում ցավը ուեկցվում է ջերմության կտրուկ բարձրացմամբ,
- կոկորդի հետին մասում երևում են խցաններ կամ թարախ,
- պարանոցային ավշային հանգույցները մեծացած են կամ պարանոցի շարժումը դժվարացած է,
Ինքնօգնության համար խորհուրդ ենք տալիս.
- Հնարավորին չափ կարգավորեք շնչառությունը և շնչեք քթով: Քթի միջով անցնելիս օդը տաքանում է, որն էլ պաշտպանում է կոկորդը և ձայնալարերը: Կոկորդը կարող է ցավել, երբ կա քթի փակվածություն և ստիպված եք շնչել բերանով:
- Հիվանդությունից հետո փոխեք ատամի խոզանակը, քանի որ վրան կարող են մնալ ինֆեկցիաներ:
- Ցավազրկող դեղորայքը միայն թեթևացնում է, բայց չի բուժում:
- Լարինգիտի դեպքում շշուկը կարող է առաջացնել ձայնալարերի ավելի գրգռում, քան նորմալ խոսքը: Փորձեք քիչ խոսել, որպեսզի ձայնալարերին հանգիստ տաք, իսկ եթե ինչ որ բան անհրաժեշտ է ասել՝ ասեք նորմալ ձայնով:
- Խմեք շատ հեղուկներ
- Խոնավացրեք սենյակը
- Մի՛ ծխեք և խուսափեք գրգռող նյութերից
Բակտերիալ ինֆեկցիաների դեպքում՝
- Կոկորդում ցավը զարգանում է արագ
- Ընդհանուր զգացությունը կտրուկ վատանում է
- Բարձր ջերմություն
Վիրուսային ինֆեկցիաների դեպքում
- Ընդհանուր զգացողության անկում
- Կոկորդում ցավը զարգանում է հետզհետե
- Ցավ ամբողջ մարմնում և գլխում
- Թուլություն, ուժերի անկում
Ըմպանի լորձաթաղանթի գրգռվածություն
Հաճախ կոկորդում ցավը կարող է լինել ալերգիկ ռեակցիա կամ ծխախոտի ծխի ազդեցություն, կեղտոտ կամ չոր օդի ազդեցություն Ախտանիշներն են ցավը և քերոցի զգացումը կոկորդում: Ընդհանուր վիճակը անփոփոխ է, ջերմությունը չի բարձրանում
Այլ նշաններ՝ ալերգիայի դեպքում կոկորդում ցավը ուղեկցվում է քորով, արցունքահոսությամբ, փռշտոցով և քթահոսությամբ: Երբեմն զարգանում է նաև չոր հազ: