Past.am–ը գրում է.
Մեզանից շատերը, անգամ եթե հեռու են սնահավատությունից, միեւնույնն է, պահի տակ անհանգստանում են՝ տեսնելով, որ ուրբաթ է եւ ամսի 13-ը կամ սեւ կատվի տեսնելով մտածել են փոխե՞լ ճանապարհը, թե՞ ոչ։
Past.am-ը Ձեզ  է ներկայացնում աշխարհի 25 ամենատարօրինակ սնահավատությունները, որոնց մասին լսած չեք լինի։
Իսպանիայում, եթե ամսի 13-ը համընկնում է երեքշաբթի օրվա հետ, վատ օր է համարվում, քանի որ երեքշաբթին իսպաներենով նշանակում է Մարսի օր, որը միջնադարում չարքի արտացոլումն էր։
Չինաստանում 4-ը անհաջող թիվ է, քանի որ դրա արտասանությունը նման է «մահ» բառին։ Այստեղ որոշ շենքերում անգամ չորրորդ հարկ չկա։
Եգիպտոսում բվերը համարվում են անհաջողակ կենդանիներ, քանի որ դրանք վատ նորություններ են բերում։
Ռուսաստանում վատ նշան է դատարկ դույլով մեկին հանդիպելը կամ դատարկ դույը ձեռքին գնալը։ Սա գալիս է դեռեւս հնուց, քանի որ ռուս Ալեքսանդր 2-րդ թագավորին դատարկ դույլը ձեռքին անձն է սպանել։
Ռուանդայում կանանց արգելված է այծի միս ուտել, հակառակ դեպքում համարվում է, որ նրա դեմքին մազեր կաճեն։
Ֆինլանդիայում համարվում է, որ եթե սարդին սպանեն, անձրեւ կգա։
Սենեգալում համարվում է, որ ճամփորդելու մասին նպատակները պետք է ոչ ոքի չասել, հակառակ դեպքում դրանք կձախողվեն։
Մալայզիայում համարվում է, որ եթե բարձի վրա երկար նստես, մեջքդ ու նստատեղդ վերքերով կպատվեն։
Ֆրանսիայում կարծում են, որ եթե շան կղանքի վրա ձախ ոտքով կանգնես, հաջողություն կլինի, եթե աջ՝ անհաջողություն։
Թուրքիայում կարծում են, որ եթե երեկոյան ծամոն ծամես, այն հոտած ձկան կվերածվի։
Գերմանիայում չի կարելի ջրով լի բաժակներն իրար խփել, քանի որ համարվում է, որ այդպիսով դուք դիմացինի մահն եք ցանկանում։
Հարավային Կորեայում համարվում է, որ չի կարելի գիշերը միացրած թողնել օդորակիչը, եթե պատուհանը փակ է, եթե բաց է, կարելի է։
Բրազիլիայում չի կարելի պայուսակը գետնին դնել, հակառակ դեպքում կաղքատանաս։
Դանիայում ամբողջ տարվա ընթացքում դեն չեն նետում կոտրված սպասքի կտորները, իսկ Նոր տարուց առաջ դրանք դնում են հարազատների դռան մոտ։ Եթե դռան մոտ շատ կտորներ են հավաքվում, տարին երջանիկ է լինում։
Հարավային Ամերիկայում չի կարելի ոտքը դնել ճաքի վրա, հակառակ դեպքում նրանք հավատում են, որ ճաքի վրա կանգնողի մայրը կկոտրի մեջքը։
Պորտուգալիայում հետ-հետ չեն քայլում, հակառակ դեպքում չարքը կհիշի նրանց քայլերը։
Եգիպտոսում չի կարելի առանց ինչ-որ բան կտրելու մկրատը բացել-փակել կամ այն բաց վիճակում դնել մի տեղ։ Համարվում է, որ այդպիսով դուրք կբարկացնեք չար ուժերին։
Բուլղարիայում հաջողության նշան է համարվում, եթե թռչունը ծրտում է մարդու վրա։
Իտալիայում վատ օր է համարվում, եթե ուրբաթն ու ամսի 17-ն են համընկնում։
Իսպանիայում վախենում են ձախ ոտքով սենյակ մտնել։
Հնդկաստանում վատ նշան է մազերը կտրել կամ լվանալ հինգշաբթի եւ շաբաթ օրերին ու եղունգները կտրել երեքշաբթի, շաբաթ կամ երեկոյան ժամերին։
Նիդեռլանդներում հարեւաններին աղ տալը վատ նշան է։ Չի կարելի նաեւ երգել սեղանի շուրջ։
Նիգերիայում չի կարելի համբուրել երեխայի շրթունքները, հակառակ դեպքում նա հիմար կմեծանա։
ԱՄՆ-ի շատ տներում «վհուկների պատուհան» են բացում, որպեսզի նրանք տնից դուրս գան։
Շվեդիայում եթե հանկարծ կանգնես դիտահորի վրա, որին գրած է A, երջանկություն է, եթե գրված է K, անհաջողություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել