«Экзорци́зм»-ը սատանաների և այլ գերբնական ուժերի հեռացումն է դիվահար մարդու մարմնից աղոթքների և հատուկ ծիսակատարությունների միջոցով: «Экзорци́зм» երևույթը ունի երկար պատմություն և շատ կրոնների և մշակույթների մեջ մեծ նշանակություն ունի:
Վերջերս համացանցում տեսա մի պատմություն և տեսանյութ՝ նվիրված Անելիզա Միխել անունով մի աղջկա: Նա հայտնի է նրանով, որ իր կյանքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ՝ «Եմիլի Ռոուզի 6 դևերը»: Անելիզան ունեցել է հոգեկան շեղումներ 16 տարեկանից մինչև մահ: Տեսանյութի մեջ լսվում է, թե ինչպես են նրան «экзорци́зм»-ի ենթարկում:
Աղջկա մասին պատմության մեջ գրված է, որ բժիշկները կարծել են, թե նա տառապել է էպիլեպսիայով, սակայն ոչ մի բուժում փոփոխություն չի առաջացրել: Իսկ հոգևորականները համոզված էին, որ նրա մեջ բնակություն են գտել դևեր: Եվ այդ համոզմունքով նրան ենթարկում են «экзорци́зм»-ի, որից հետո նա մահանում է:
Այստեղ է, որ գիտությունը և կրոնը բախվում են: Բժիշկները, համոզված լինելով, որ նա սովորական հիվանդ է, դեղամիջոցներ են տալիս նրան, սակայն չի օգնում: Չի օգնում նաև հոգևորականի գործողությունը, և աղջիկը մահանում է:
Շատ խառը և մութ պատմությունը է: Չի կարելի միանշանակ ասել, թե որ կողմն է սխալ և որը՝ ճիշտ: Դա նույնքան բարդ հարց է, որքան մարդը առաջացել է կապկի՞ց, թե՞ Ադամից ու Եվայից: Եվ ոչ մի ընդհանրություն հնարավոր չէ գտնել, քանի որ նրանք երկուսն էլ ներկայացնում են խնդրի տրամագծորեն տարբեր բացատրություններ:
Այստեղ գոյություն ունի անհատի հավատի խնդիր: Եթե մարդ միանշանակ հավատում է կրոնին և բացառում է այլ տարբերակ, ապա նրա համար ընդունելի կլինի աղջկա դիվային հիվանդությունը: Իսկ ով այդքան էլ չի հավատում կրոնին, Աստծու գոյությանը և Աստվածաշնչին, նա կընդունի բժիշկների ասածը:
Համենայն դեպս դժվար թե մարդ այնպես հիվանդանա, որ խուսափի Հիսուսի նկարներից, հրաժարվի խմել օրհնված ջուր և կոտրի խաչերը: Նաև դժվար է հավատալ, որ մարդը նորմալ ուտելիքներից կհրաժարվի և միջատ ու կարիճներ կուտի:
Այս դեպքի կրոնական մոտեցումն էլ է կասկածի տեղիքներ տալիս: Ուղղակի անհասկանալի է, թե ինչպես կարող է մարդու մեջ 6 դև մտնել և ապրել:
Այս առեղծվածը երբեք չի բացահայտվի, այնպես ինչպես երկրի ծագումը, մարդկանց ծագումը և այլ նման հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել