Միջին երկարություն ասվածը լայն հասկացություն է, որ կարող է ընդգրկել կզակին հասնողից մինչև ուսերին հասնող երկարությունները:
Եվ այնուամենայնիվ, սանրվածքի իմաստով կան որոշակի ընդհանուր գծեր, որ այս սեզոն պետք է պահպանված լինեն միջին երկարության մազերի համար:
Առատ գանգուրներ: Սա սեզոնի մազահարդարման ամենանորաձև թրենդն է:

Առատ ու քաոսային: Մազերը լվալուց հետո մուս քսեք դրանց և վարսահարդարիչով չորացրեք` օգտագործելով կլոր սանր: Պարզապես չորացրեք մազերը` ընթացքում անհավասար բաշխելով ու հետաքրքիր քաոս ստանալով:
![]()
Ուղիղ մազերը ևս կշարունակեն նորաձև համարվել:

Եթե չեք հասցնում վարսահարդարիչ օգտագործել, բայց պետք է դուրս գաք տնից, մազերի բնական տեսքը այն է, ինչ պետք է: Պարզապես հարդարեք մազերը կապիչով:

Մազափունջն այս սեզոն փոքր-ինչ երկար է ու անհավասարաչափ:
![]()
Սանրվածքները, որոնց ծայրերը դեպի ներս են փաթաթված, երբեք դուրս չեն գա նորաձևությունից:
![]()
Թեթև, բայց առատ ալիքներ: Նման աստղային սանրվածք ստանալու համար պարզապես փաթաթեք մազերը մեծ բիգուդիով, իսկ երեք ժամից ֆիքսեք լաքով:
![]()
Մեղմ աղջիկ, բայց եղունգներով: ) Ահա այսպիսի կերպար կարելի է ստանալ ուղիղ մազափնջով ու ալիքաձև մազերով:

Ամենատարբեր բանտերն անգամ հասարակ սանրվածքից կստեղծեն օրիգինալ մի բան:
![]()
Իսկ հստակ ընդգծված ալիքվող մազերը անտարբեր չեն թողնի և ոչ մի տղամարդու:
Աղբյուր` LADYNEWS.am



