Անի Հայկունին ընդամենը 30 տարեկան է, անտառագետ՝ հիանալի կրթությամբ ու իր երկրին ծառայելու պատրաստակամությամբ։((( Բայց եռակի ուռուցքով, ագրեսիվ արագությամբ զարգացող քաղցկեղը այլ հնարավորություն չի թողնում. մենք պետք է օգնենք հայթայթել գումարն ու ստանալ բուժումը։ 
Ստորև բերում եմ մանրամասները.

Իմ անունը Ժաննա է, ես գրում եմ ձեզ մի մեծ թիմի անունից: Թիմ, որն աշխատում է օգնել Անի Հայկունուն հաղթահարել բարձր ագրեսիվությամբ կրծքագեղձի քաղցկեղը: Նա ընդամենը 30 տարեկան անտառագետ է, ով դեռ շատ անելիք ունի Հայաստանում: Անին իմացավ այս լուրը հենց այն ժամանակ, երբ արդեն պետք է մեկներ սովորելու Օքսֆորդի բիզնես դպրոցը՝ ստանալով ֆինանսական միջոցներ «Լույս» հիմնադրամից և այլ դրամաշնորհներից:

2009թ. ԱՄՆ-ում իր մագիստրոսական ծրագիրն ավարտելուց հետո Անին վերադարձել է Հայաստան և փոխանցել ձեռք բերած փորձը տարբեր կազմակերպություններին շրջակա միջավայրի կառավարման և անտառակառավարման ոլորտներում՝ նպաստելով հայրենի բնության պահպանմանը:

Անին դրական է տրամադրված և վստահ է, որ հաղթահարելու է քաղցկեղը: Սակայն դրսում բուժվելու համար նրան գումար է անհրաժեշտ: Մեր թիմը շնորհակալ կլինի ամեն տեսակի օգնության համար՝ տեղեկատվության տարածման, գումարի, միջոցառման տեսքով: Մեզ ծանոթ և անծանոթ մարդկանց միջոցով դրամահավաքի գումարը տասն օրվա ընթացքում հասել է 12, 000 ԱՄՆ դոլարի: Բուժման համար հարկավոր է 40,000 ԱՄՆ դոլար: Մենք շարունակում ենք պայքարել Անիի կյանքի համար: Կսպասենք Ձեր արձագանքին:
Անիին առցանց հարթակի միջոցով գումար փոխանցելու համար այցելեք` http://gfwd.at/1WxlbWt
կամ Ձեր նվիրատվությունը փոխանցեք հետևյալ հաշվեհամարին՝ 
15700-12970090100, Ameriabank, Անի Հայկունի

Հարցերի դեպքում դիմեք՝ 
Ժաննա Խաչատրյան 
էլ. փոստ՝ [email protected]  
Կանխավ շնորհակալություն:
Ժաննա Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել