Քունը կենսաբանական անհրաժեշտություն է։ Քնի ժամանակ օրգանիզմի բոլոր օրգանների և համակարգերի գործու­նեությունը դանդաղում է՝ դրանով հնարավորություն ունենալով հանգստանալ և «լիցքաթափվել՝ հետագա արթուն մնա­լու պահանջներին պատասխանելու համար։ Խոր և բավարար քունը կնոջր ջահելացնում է և գեղեցկացնում, տրամադրու­թյունը, որից սկսվում է օրը, բարձրանում է, մաշկի արյան մատակարարումը լավանում է: Մաշկը դառնում է վարդագույն և թարմ, աչքերը փայլում են, շարժումներր հանգիստ են ու ներ­դաշնակ։ Ահա թե ինչու լավ քունը բոլոր կոսմետիկական նա­խաձեռնումների հաջողության երաշխիքն է։

Չափահաս մարդը, կախված նյարդային համակարգի տե­սակից, կարիք է զգում 6 —10 ժամվա քնի, ընդ որում՝ ծերա­նալու հետ դրա նկատմամբ պահանջը պակասում է։ Եթե մար­դը մշտապես քունր չի առնում, սկսվում է քնկոտության և թուլության վիճակ, որը չի հաղթահարվում ոչ մի տեսակի գրգռիչ միջոցներով։ Միայն բավարար քունը կարող է վերա­կանգնել հավասարակշռությունը։

Ցավոք, քունն այսօր շատ մարդկանց պրոբլեմն է, հատ­կապես կանանց։ Աշխատող կնոջը, որր զբաղվում է տնային տնտեսությամբ, երեխաների դաստիարակությամբ և ուշ ժամերին ժամանակի մի մասը տրամադրում է կարդալուն՝ կրթությունը շարունակելու կամ որակավորումը բարձրացնելու համար, բա­վարար քնելու ժամանակ չի մնում։ Բացի ղրանից՝ շատ կանայք գերհոգնածության և նյարդային համակարգի չափից ավելի գրգռվածության պատճառով տառապում են անքնությամբ, դե իսկ այն կարճատև քունը, որ նրանք ունե­նում են, անհանգիստ է ու չի նպաստում ուժերի վերականգմանը:
Առավոտյան արդյունքն առկա է՝ հոգնածություն, ընկճված տրամադրություն, գունատ և թորշոմած մաշկ, մոխրավուն դեմքի գույն, պարկիկներ աչքերի տակ և այլն։ Այս ամենն իր մեջ պարունակում է ժամանակից շուտ թորշոմելու և գեղեցկությունը կորցնելու վտանգ։ Ահա թե ինչու ցերեկվա ծրագրի ռացիոնալ կազմակերպմամբ ամեն գնով պետք է ապահովել լիարժեք և բավարար քունը։
Պետք է հիշել, որ ամենաառողջ քունը մինչև կեսգիշերն է։ Աշխատեք քնել ժամր 22— 22,30 ոչ ուշ, և այն էլ խիստ որոշակի ժամի։ Եթե դա դառնա սովորություն, ստեղծված պայմանական ռեֆլեքսը կնպաստի արագ քնելուն սովորական, անփոփոխ պայմաններում։ ժամանակին ննջելու և լիարժեք ու բավարար քուն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնը. քնեք պատուհանը բաց կամ գոնե լավ օդափոխված սենյակում։
Ինչպես քաղցր, այնպես էլ երեկոյան չափից ավելի ուտելը կարող են քնի խանգարման պատճառ դառնալ։ Ահա թե ինչու աշխատեք երեկոյան քիչ ուտել՝ կերաբաժնից հանելով ճարպոտ և դժվարամարս ուտելիքը։
Քնելուց առաջ հոգեկան վիճակը շատ կարևոր է։
Գրգռված, զայրացած, վիրավորված, վրդովված մարդը տառապում է անքնությամբ, իսկ երբ նրան, այնուամենայնիվ, հաջողվում է ննջել, նրա քունը անհանգիստ է, ուղեկցվում է մղձավանջներով։ Այդ պատճառով աշխատեք նախքան պառկելը ազատվել բոլոր հոգսերից և հանգստանալ։ Լսեք հանգստացնող ցածր երաժշտություն, ընդունեք տաք ջրցող, բաց պատուհանի առջև մի քանի անգամ խոր ներշնչեք և արտաշնչեք։
Քնելուց առաջ խուսափեք լարվածություն առաջացնող գրքեր կարդալուց կամ հեռուստատեսային հաղորդումներ դիտելուց։
Եթե քնելուց առաջ կարդալու սովորություն ունեք, ընտրեք թեթև և հետաքրքրական բովանդակությամբ որևէ գիրք):
Եթե քնել եք ուզում, անմիջապես պառկեք՝ անկախ այն բանից, թե որքանով է հեռուստատեսային հաղորդումը կամ գիրքր հետաքրքրական։ Իսկ հաղթահարելով քունը և պահպա֊նելով քնելով արթուն վիճակը՝ դրանով դուք փարատում եք այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել