1in.am–ը գրում է.

FotorCreated.jpg2

«Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում և շնորհակալություն հայտնել՝ «օրինակ լինելու» համար: Նման տեղեկություն է տարածում ենթադրաբար իսրայելական IsraeliDaily լրատվական կայքը՝ չնշելով կասկածելի տեղեկության աղբյուրը:

Ըստ աղբյուրի՝ ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդատին նամակով է դիմել Թուրքիայի ղեկավարին՝ նշելով, թե «Թուրքիան օրինակ է իրենց համար»:

«Ձեր ժողովուրդը ցույց է տվել ջիհադիստների տարբեր սերունդների, թե ինչպես կարելի է հաղթել խաչակիրների բանակներին: Շնորհակալություն»,-նշված է Աբու Բաքր ալ-Բաղդատիի հայտարարությունում:

Նույն աղբյուրը նաև նշում է, թե Էրդողանն արդեն իբր պատասխանել է այս նամակին հեռուստաեթերում, որում «շնորհակալություն է հայտնել ԻՊ-ին՝ աջակցության համար»: Այնուամենայնիվ, վերջին օրերին Էրդողանի մասնակցությամբ նման բովանդակության հրապարակային հայտարարություն չի եղել: Եվ ընդհանրապես, պետք է արձանագրել, որ Էրդողանն ԻՊ-ին վերաբերող թեմաներում օգտագործում է կազմակերպության դեմ ուղղված ընդգծված թշնամական և խիստ բացասական հռետորաբանություն:

Շեշտենք, որ թուրքական լրատվամիջոցներում էլ այս տեղեկության մասին որևէ հիշատակում դեռ չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել