1956734251in.am-ը գրում է.

ԵՄ-ն հրապարակել է ինտերնետ ծառայությունների մատակարարման կանոնների թարմացման ծրագրերը, որոնք կարող են վերածնել եվրոպական տնտեսությունը, սակայն կարող են նաև ԱՄՆ-ի ընկերությունների համար արգելք ստեղծելու մեղադրանքներ առաջացնել, որոնք այժմ գերակայում են շուկայում: Այս մասին չորեքշաբթի օրը գրում է Reuters գործակալությունը:

Եվրահանձնաժողովին ներկայացրած առաջարկները տատանվում են վեբ-պլատֆորմների համար հնարավոր նոր կանոնների կարգավորումից, ինչպիսիք են Google-ն ու Facebook-ը, մինչև առցանց խանութների մատակարարումների ծախսերի կրճատումն ու արտասահմանյան տեսահոլովակների արգելափակումը:

Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ այս կանոններով է «դրվում Եվրոպայի թվային ապագայի հիմքը»:

2014թ. վերջին Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ կարող է ԱՄՆ-ի տեխնոլոգիական ընկերություններին պարտավորեցնել հարկեր վճարել ԵՄ-ն ներսում: Այդ գումարները պետք է ուղղվեն Եվրամիության IT բիզնեսի զարգացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել