_82635647_026969129-11in.am-ը գրում է.

Նեպալում 4 մարդ է ձերբակալվել նոր հզոր երկրաշարժի մասին շշուկներ տարածելու համար։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցչին։

Հաղորդվում է, որ ձերբակալվածները ստահոդ լուրեր են տարածել սոցցանցերով ու տեքստային հաղորդագրություններով՝ խուճապ առաջացնելով բնակչության շարքում։

Եվս 27 մարդ ձերբակալվել է թալանի համար։ Ոստիկանության տվյալներով՝ նրանք կողոպտել են տները, որոնք երկրաշարժից հետո լքվել էին բնակիչների կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել