Slaq.am-ը գրում է.
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը անցյալ շաբաթ Երուսաղեմում լրագրողների հետ անցկացրած դռնփակ նիստում խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին հաղորդում է The Tower-ը:
Իր մեկնաբանություններում Ռիվլինը պատմականորեն կապել է Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը կանխելու աշխարհի ձախողումը: «Հայոց ցեղասպանությունը նացիստների համար Հոլոքոստն իրականություն դարձնելու թույլտվություն էր», - ասել է նա:
Ռիվլինը նաև ողջունել է ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկի կողմից արված հայտարարությունը, որում վերջինս հայերի կոտորածը «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» էր անվանել: «Ես շնորհավորում եմ Պապին այդ մեկնաբանությունների համար: Սա կարևոր է քրիստոնյաների, հրեաների և մուսուլմանների համար, մարդկային էակների համար», - ասել է Իսրայելի նախագահը:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1018113/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել