Հիանալի լուր! 
France 24-ի հեռուստալրագրողների խումբը երկրաշարժի 25-րդ տարելիցի կապակցությամբ ժամանել էր Գյումրի և պատրաստել էր ֆիլմ անօթևանության խնդիրների մասին, որտեղ ներկայացվել էր «Շիրակ կենտրոնի» գործունեությունը՝ նպատակաուղղված անօթևան և սոցիալապես անապահով ընտանիքների իրավունքների պաշտպանությանն ու նրանց աջակցությանը: Ֆիլմում ներառվել էր նաև վագոն-տնակում բնակվող երիտասարդ մի ընտանիքի ապրելակերպի պատմությունը: Այն դիտելով ամերիկաբնակ մեր հայրենակիցներից՝ Ժան Մարին ցանկություն էր հայտնել Ամերիկյան «Փարոս» հիմնադրամի միջոցով և «Շիրակ կենտրոնի» աջակցությամբ բնակարան նվիրել այդ երիտասարդ ընտանիքին:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել