загруженное (1)Արտո Թունջբոյաջյանն ավանգարդ ֆոլկ ոճում ստեղծագործող ճանաչված հայ երգիչ է, մուլտիինստրումենտալիստ, աշխարհահռչակ «Armenian Navy Band» խմբի ղեկավարը, «Night Ark» հայտնի ամերիկահայ ջազ-քառյակի հիմնադիրը, երաժշտական «ՍերԱրտ» նախագծի համահեղինակը: Թուրքահայ կոմպոզիտոր Օննո Թունջի կրտսեր եղբայրն է։

Ամերիկահայ երգիչը հաճախակի է Հայաստան այցելում ու թեպետ իր համերգային ծրագրի ծանրաբեռնվածությանը, սիրով համաձայնեց զրուցել մեզ հետ՝ արտահայտելով այն ամենը, ինչի մասին դեռ չէր բարձրաձայնել:

Ի՞նչ պարբերականությամբ եք Հայաստան մենահամերգների այցելում և ուրաքանչյուր անգամ, ի՞նչ նոր բացահայտումներ եք անում:

Տարին 3-4 անգամյա պարբերականությամբ եմ Հայաստան այցելում: Այս անգամ մի փոքր երկար մնացի: Բացահայտում չեմ կարողանում անել, գրեթե ամեն ինչ նույնն է՝ բացառությամբ երիտասարդների շրջանում առկա լարվածությունը: Նկատում եմ, թե ինչպես են երիտասարդները ձգտում ապրել Հայաստանից դուրս: Դա ցավալի է, երբ հատկապես երիտասարդ սերունդը դժվարանում է իր ապագան հայրենիքում պատկերացնել: Երևի թե միակ փոփոխությունը ավտոմեքենաների զանազանության մեջ է, գունագեղ, շքեղ: Բավական խելացի երիատասարդներ կան, որոնք թերևս ասպարեզում չեն երևում: Օրինակ՝ Հայաստան-Սփյուռք 7-րդ համաժողովի ժամանակ միայն ավագ սերունդն էր դարձյալ ակտիվ ելույթներով հանդես գալիս: Կարծում եմ, պետք է ոմանք տեղը զիջեն նաև երիտասարդ սերնդին և հնարավորություն տան, թե երկրի ապագայի մասին, թե առկա խնդիրների շուրջ: Շատ խնդիրներ կան իրենց հուզող, որոնց մասին, գուցե ցանկանային բարձրաձայնել:

Ավելի շատ հայաստանաբնակ հանդիսատեսն է ջերմ, թե՞ օտարաբնակ հայը:

Նախ ասեմ, որ առհասարակ չեմ սիրում սփյուռք բառն արտաբերել, որտեղ հայն ապրում է, դա է նրա տունը, պետք է չէ, այն սփյուռք անվանել: Պարզապես կցանկանայի, որ Հայաստան գալիս հայրենակիցներն առավել ջերմությամբ դիմավորեին իրենց հայրենակիցներին, որպեսզի հայն իրեն լիապես ազատ զգա իր սեփական հողում, ոչ թե կաշկանդվի նրանց վերաբերմունքից: Օրինակ, ի՞նչն է Ձեզ մտահոգում, ի՞նչն այնպես չէ, որ կցանկանայիք փոխել Հանդիսատեսից դժգոհ չեմ, բայց կան այնպիսի մարդիկ, ում պատկերացմամբ ես սխալ երաժշտություն եմ նվագում: Երբեմն ջազը վերաիմաստավորում են որպես հայկականի և փորձում լսարանին հրամցնել որպես հայկական ջազ: Պետք է ստեղծել սեփական երաժշտությունը, արտատպելը սխալ է:

Շոու բիզնեսի հայ ներկայացուցիչներից շատերն այսօր հայրենիքին նվիրված երգեր են կատարում: Արդյո՞ք բոլորն անարգել կարող են այս ժանրում հանդես գալ:

Հայրենիքի մասին երգերը պետք է սիրուց ծնվեն: Նորելուկների երգերն այդ առումով վստահելի ու համոզիչ չեն: Պարզապես յուրաքանչյուրը պետք է յուրովի ներկայացնի իր կատարումը, ընդօրինակումներն ընդունելի չեն, գոնե թերևս այս ժանրում: Երբ խոսքը ազգության ներկայաացմանն է վերաբերվում, պետք է անհատական աշխատանքի արդյունքում ծնվեն: Հայաստանը պետք է արվեստի կենտրոն դառնա, դա է միայն մեր երկրի ապագան:

Այժմ, թերևս ամենամտահոգիչ հարցը, որը տասնյակ տարիներ հուզում է աշխարհասփյուռ հայությանը Հայոց Ցեղասպանության ճանաչումն է: Ինչպե՞ս եք տեսնում այդ առաքելության իրականացման ճանապարհը:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել