Ո՞ւմ է ձեռնտու Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի այցը Թուրքիա, ինչո՞ւ է տեղեկությունը շահարկվում:  Ո՞վ է ասել, որ հայերի միսիան կամ պարտականությունն է այս կամ այն երկրի շահը համապատասխանեցնել Ռուսաստանի շահին, որովհետև ինչը հակասում է ռուսական շահին, նշանակում է հայերի դեմ է ուղղված, և հակառակը:
Արդյո՞ք ընդհանրապես հավաստի է լուրը, որ գնալու է Թուրքիա, չգիտեմ: Մեկը կարող ա հիմնավորի, ասենք, ինչո՞վ է ձեռնտու ԱՄՆ-ի կամ Միացյալ Թագավորության կողմից Թուրքիան գերտերություն դարձնելը, եթե դրանով է բացատրում հակահայ «դավադրությունը»:  Լավ, ի՞նչ մեզ կտար, եթե եղեռնի օրը Թագուհին գար Հայաստան, ու դրանով ռուս-թուրքական բարեկամությունը խթանվեր:
Իսկ ի՞նչ է մեզ տալիս ընդհանրապես Եղեռնի օրը շոուի վերածելը, հատկապես վերջին տարիներին` ջահերով երթ, թատերական բեմականացումներ և այլը:
Ոչ մեկի գաղտնիք չի որ մեր ժողովուրդն իր 5 հազարամյա պատմության ընթացքում ավելի շատ տուժել է վերջին 2 հարյուր տարիների մերթ ընդ մերթ սկսվող ռուս-թուրքական բարեկամությունից և ռուս-հայկական «բարեկամությունից»:
Ո՞ւմ է ձեռնտու, երբ ներկա պահին ամբողջ աշխարհի կողմից չարիք համարվող կայսրության մեկուսացման ֆոնին նոր ռուս-թուրքական սիրավեպ է սկսվել, և այդ բարեկամությունը հիմնավորելու համար ռուս-անգլիական՝ հայերի դեմ ուղղված բարեկամության հարց է քննարկվում: Գուցե ավելի խելքին մոտ է, որ ենթադրվող այցը հենց ռուս-թուրքական բարեկամության դեմ է ուղղված, հետևաբար ձեռնտու է մեզ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել