Համբույրի ժամանակ մարդիկ կիսում են իրենց էմոցիաները: Ըստ հոգեբանների, առավել հաճախ համբուրվող մարդիկ ավելի հանգիստ են, հավասարակշռված: Համբույրի ժամանակ մարդու սիրտը 70–ի փոխարեն բաբախում է մինչև 150 անգամ: Այդ հատվածում աշխատում է մարդու 30 մկան: Համբույրի ընթացքում զույգը մեկը մյուսին է փոխանցում 278 բակտերիաներ, որոնցից 95%-ը վտանգավոր չեն առողջության համար: Համբույրի ընթացքում մարդու շուրթերը փափկում են, դառնում վարդագույն, այդ իսկ պատճառով էլ այդ գույնի շուրթերը համարվում են գրավիչ: Մասնագետների կարծիքով այն ամուսինը, որը ամեն առավոտ համբուրում է իր կնոջը և նոր միայն գնում աշխատանքի, ապրում է 5 տարի ավելի շատ մնացածներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել