ճանապարհՈրտեղից է առաջացել հետևյալ արտահայտությունը. «Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ»:
Պարզվում է` ժամանակին հին հռոմեական ճանապարհների եզրերին դրվեցին քարե սյուներ, որոնց վրա գրված էին տարածությունների երկարությունը նշող թվերը :

Այդ նախաձեռնության հեղինակը կայսր Գայ Գրակին էր: Հետագայում մտցվեց մի նորություն ևս. ամեն 10 ստադինա (1.800մ) մեկ դնել ցուցիչներ, որոնց վրա դրոշմված են հեռավորությունը մինչև Հռոմ և մինչև մոտակա բնակավայրը: Դրանց վրա դրոշմված էին նաև ճանապարհների ոլորանները:
Տարածության հեռավորությունը չափվում էին Հին Հռոմի Ֆորումի մոտ գտնվող «ոսկե» անունը կրող բրոնզյա սյունից:
Լայնարձակ էր Հռոմեական կայսրությունը, սակայն այդ անսահման տարածքի ամեն մի ճանապարհի վրա քարե սյուները ցույց էին տալիս դեպի Հռոմ գնացող ճանապարհի երկարությունը: Եվ այսպես էլ ստացվեց այնպես, որ « Բոլոր ճանապարհները տանում էին Հռոմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել