pomegranate-juiceCivilnet.am-ը գրում է.

Նուռը դեռ վաղ ժամանակներից հայկական և այլ մշակույթներում համարվել է պտղաբերության և բարեկեցության խորհրդանիշ: Սա այն քիչ մրգերից է, որի հյութը նույնքան օգտակար է, որքան միրգը, քանի որ կեղևը պարունակում է հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք, քամվելու ընթացքում, առատորեն անցնում են հյութին:

Սննդային արժեքը

Մրգերի մեջ նուռն առաջատար է հակաօքսիդանտների պարունակությամբ․ երեք անգամ գերազանցում է կանաչ թեյը կամ նարինջը: Մեկ բաժակ նռան թարմ քամված հյութը լրացնում է օրվա A, C, և E վիտամինների պահանջի 40 տոկոսը: Այն նաև կալցիումի, ֆոսֆորի, կալիումի, երկաթի, նիացինի, թիամինի ու ռիբոֆլավինի հարուստ աղբյուր է:

Առողջարար հատկությունները

1. Սրտի համար

Ապահովելով արյունատար անոթների պատերի ճկունությունը, նվազեցնելով արյան  մեջ պարունակվող վատ խոլեստերինի քանակը և ավելացնելով լավ խոլեստերինի քանակը՝ նուռն անգնահատելի է սրտի աշխատանքի համար: Այն նաև նվազեցնում է աթերոսկլերոզի հավանականությունը, ինչը սրտի արատի հիմնական պատճառներից է:

2. Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը

Չնայած նռան հյութը պարունակում է ֆրուկտոզա՝ այն, մյուս մրգերի նման, չի բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը: Հետազոտությունները ցույց են տվել, որ 2 շաբաթ ամեն օր նռան հյութ խմելուց հետո շաքարախտով հիվանդների արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում չի արձանագրվել:

3. Կարգավորում է արյան ճնշումը

Նուռը համարվում է բնական ասպիրին՝ թույլ չի տալիս արյան մակարդումն ու արյան գնդիկների խցանումների առաջացումը արյունատար անոթներում: Այն հայտնի է նաև բարձր ճնշումն իջեցնելու հատկությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել