Հայ քաղաքական միտքն այդպես էլ չի կարողանում փոխադրվել երկրորդ դասարան և արդեն 20 տարի է՝ մնում է նույն՝ առաջին դասարանում:
Ես ուղղակի պատկերացնում եմ, թե ինչպես են իշխանությունները քամահրական վերաբերվում իրենց մահ հայտարարած քաղաքական ուժերի վրա և ինչպես են հռհռում իրենց՝ խուճապի ու հոգեվարքի մեջ համարողների վրա:
Չի կարելի ամեն տարի քաղաքականության քննության հարցին նույն սխալ պատասխանը տալ ու նորից մնալ նույն դասարանում, սա արդեն ոչ թե խնդալու է, այլ ողբալի:
Պատերազմի գործն ե՞ք շարունակում կատարել ու լավագույն տղերքին էս անգամ արդեն խաբելով, զգացմունքների վրա խաղալով տանում, անիմաստ լցնում բանտերը կամ ջարդում, որ ի՞նչ:
Հիմա նորից եմ հարցնում։ Եթե նախախորհրդարանից մարդ կա ընկերներիս մեջ, խնդրում եմ պատասխանել հարցիս: Ենթադրենք շարժումն ունեցավ n արդյունքով բացասական ավարտ, արդյո՞ք շարժման առաջնորդները կրում են պատասխանատվություն ստեղծված իրավիճակի, երկիրն էլ ավելի տիղմի մեջ մխրճվելու համար: Թե՞ նախորդ շարժումների պես պետք է հրապարակավ ամոթանք տալ Իշխանություններին ու քաշվել առանձնատանը ծառ տնկելու կամ Պուտինից ու Օբամայից պահանջել ազատության հրապարակում ծնկի գալ ու ներողություն խնդրել: Թե՞ բարոյական հաղթանակ տարածի հպարտ կեցվածքով «Հերոսական» ճակատին դափնեպսակ հարդարած՝ զբոսնել Երևանի փողոցներով: Ասեմ նաև, որ ի մահ գնալը նույնպես ոչինչ չի նշանակում և չի ազատում պատասխանատվությունից:
Եթե տենց նվիրյալներ եք ազգին, ձեր կյանքի իմաստն Ազգն է ու Հայսատանը, ու վստահ եք, որ հստակ պլան ունեք հաջողության հասնելու, ուրեմն Երդում տվեք, որ անհաջողության դեպքում ձեզ ԽԱՐԱԿԻՐԻ եք անելու մեղքերը քավելու համար, ինչպես որ ճապոնացի հրամանատարներն էին անում պարտության դեպքում՝ կրելով սրբազնագույն պատասխանատվություն իրենց նախաձեռնածի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել