Ադրբեջանի կացնակերպ հերոս Ռամիլ Սաֆարովը մի «հոդված» է գրել, որտեղ հոխորտացել է, որ ադրբեջանական ասկյարի ձեռքը չի դողա ու հայկական քաղաքները կվերածի եղբայրական գերեզմանոցի: Փաստորեն, այս վախկոտը, ում «հերոսական» գործը միայն քնած մարդուն սպանելն է, իսկ «հերոսական ոգու» դիալեկտիկական պրոգրեսը միայն անպաշտպան մարդուն նախնադարյան բնազդով կացնահարելն է, այժմ տաքուկ անկյունից՝ կաշվե բազմոցում կոկտեյլը ձեռքին, հեռահար հոխորտանքներ է տեղում:

Այս կիսախելագարը, ով իրեն դրել էր գժի տեղ, որպեսզի խուսափի արդարադատությունից և նեղվել, որ հայերն իրեն «ձեռ են առել»՝ նետվելով հախուռն ինքնախարազանանքների գիրկը, իրեն արդեն կայացած ռազմական գործիչ է կարծում և մշակում հայերին «կործանելու» սցենարներ: Սա է ադրբեջանական բարոյականության ու ոգու ողջ փիլիսոփայությունը, երբ ազգային հերոսի համար հայրենասիրությունը հոգեխանգարմունքի ազդեցությամբ մարդ կացնատելն ու զանգվածային ոչնչացման կոչն է:

Կացնապաշտ «հերոսը», վստահաբար, ռազմի դաշտից առաջինն է փախչելու՝ վախվորած կենդանու հայտնի պահվածքը հիշեցնելով: Ու սրա նմանի երազանքը կլինի նավթի հորերում գլուխը ջայլամի նման թաղելը, ջհանդամը, թե մարմնի ինչ-որ մասը թշնամու բաժին չի դառնա: Այնպես որ, ալիևականությունը, որն ապավինում է տարատեսակ տապոռների անասնական վախկոտությանն ու կացինը ազգային տոտեմի վերածելուն, պետք է, նախ՝ պատրաստ լինի նավթահորերից հրաժարվելու սկզբունքայնությանը, որովհետև սեփական արկածախնդրության պատճառով դրանց ծորակներն անդառնալիորեն կարող են փակվել, իսկ ռազմական տրիբունալն էլ անխուսափելի կլինի: Բայց հայկական մեծահոգությամբ՝ արդարադատությունը նույնիսկ նման կերպարների հանդեպ կլինի մարդասիրական՝ ի տարբերություն իրենց անմարդկայնության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել