Մեծ կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Սերգեյ Ռախմանինովը շատ համեստ էր, ինքնամփոփ ու իրական կյանքից կտրված: Մեր օրերում նրա մոտ հավանաբար աուտիզմ կախտորոշեին: Ռախմանինովի փխրուն հոգեկանն անցել է ահռելի կորուստների ու ցնցումների միջով: Նրա ընտանիքը սնանկացավ ու ստիպված սկսեց ապրել Պետերբուրգում հարազատների տանը: Ռախմանինովի սիրելի ավագ քույրը մահացավ արյան քաղցկեղից, կրտսերը՝ դիֆտերիայից, հայրը լքեց ընտանիքը, իսկ մայրն այս ամենի ծանրությունից ամփոփվեց ինքն իր մեջ ու վերացավ իրականությունից: 

1900-ին Ռախմանինովը ծանր հիվանդացավ, նրան սկսեց թվալ, որ իր ընծայած երաժշտությունն ամենևին պետք չէ մարդկանց: Հարազատները, տեսնելով կոմպոզիտորի տանջանքները, սկսեցին անհանգստանալ նրա գիտակցության համար: Հոգեբույժ Նիկոլայ Դալի հետ զրույցները որոշակի արդյունք տվեցին. Ռախմանինովն աստիճանաբար վերադարձավ բնականոն կյանքին, նորից սկսեց ստեղծագործել:

Կոմպոզիտորի համար հաջորդ հարվածը Չեխովի մահն էր, ում հետ նա շատ մտերիմ էր: Հենց այդ պահից սկսած՝ նա զգաց իր բացարձակ միայնությունը: Այդ ծանր զգացողությունից նա չկարողացավ ազատվել մինչև կյանքի վերջին օրերը: 1917-ին արտագաղթելով Ամերիկա՝ Ռախմանինովը դադարեց ստեղծագործել: Շարունակելով ստանալ ահռելի հոնորարներ՝ նա շարունակում էր համեստ ու առանձնացած կենսակերպ վարել՝ չընդունելով միջոցառումների հրավերքներ, մերժելով իրեն պատվելու բոլոր փորձերն ու առաջարկները:
Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների (պատերազմ, ընդվզումներ, սով, ավերածություններ) պատճառով ծանր ապրումների մեջ Ռախմանինովը քաղցկեղից մահացավ Բևերլի-Հիլզում 1943-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել