Razm.info-ն գրում է․

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 5 զոհի մասին, վիրավորների մասին հաղորդագրություններ չեն եղել։

Հարկ է նշել, որ օգոստոսին ունենալով աննախադեպ մեծ քանակի կորուստներ (25 զոհ և 17  վիրավոր) առաջնագծում լարված իրավիճակի հետևանքով, քաոսային տրամադրություններ էին ստեղծվել ադրբեջանական սոցցանցային հարթակում ու լրատվադաշտում։ Ուստի չի բացառվում, որ Ադրբեջանի ՊՆ-ն, փորձելով հանդարտեցնել նման տրամադրությունները, կոծկել է սեպտեմբերյան կորուստների մի մասը (հատկապես, որ դրանցից միայն 3-ն է հաստատել), և բաց աղբյուրներում տեղ են գտել միայն 5 կորուստների մասին հաղորդագրություններ։

Նկատենք, որ ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը պաշտոնապես հաստատել է սեպտեմբերյան կորուստներից 3-ը, իսկ մյուս 2-ի մասին հաղորդագրությունները տեղ են գտել ադրբեջանալեզու կայքերում ու մինչ օրս որևէ կերպ չեն մեկնաբանվել։

5 կորուստներից մարտական են 2-ը։ Ոչ մարտական 3 կորուստներից մեկին պատճառը հիվանդությունն է, մյուսինը՝ կասկածելի պայմաններում արձանագրված դժբախտ պատահարը, երրորդինը՝ ինքնասպանությունը։

  • Նախիջևանի Ինքնավար Հանրապետության համազորային բանակի զինծառայող Քամրան Մայըլովը, որը զորակոչվել էր Շամխորի շրջանից, մահացել է կասկածելի պայմաններում։ Նրան հայտնաբերել են մահացած, գլխի շրջանում վնասվածքով։

  • Ադրբեջանի զինված ուժերի՝ Բաքվում տեղակայված զորամասերից մեկի 18-ամյա զինծառայող Հուսեյնով Հուսեյն Հաբիլ օղլուն ինքնասպանություն է գործել։

  • Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1996-ին ծնված Սադիգով Փարվիզ Վիդադի օղլուն սեպտեմբերի 23-ին տեղափոխվել է Ադրբեջանի ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալ ինֆեկցիոն հիվանդության՝ հեմոռագիկ վասկուլիտի ախտորոշմամբ։ Բժիշկները չեն կարողացել փրկել զինծառայողի կյանքը։

  • Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1995-ին ծնված Շաբիև Քերամեթ Շամքիր օղլուն սեպտեմբերի 23-ի՝ կեսօրվա ժամերին,սպանվել է առաջնագծում «հայկական գնդակից»։

  • Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամերին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, լեյտենանտ Բաղըշլը Ալավերդի Աբուլֆազ օղլուն, ադրբեջանական կողմի վարկածով, սպանվել է «հայկական գնդակից»։ Զինծառայողը ծնվել է 1991-ին, զորակոչվել էր Ադրբեջանի արևմտյան Հաջըգաբուլի շրջանից։ Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է նրա լուսանկարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել