Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի սեպտեմբերին. Ռազմինֆո


18:50 , 1 հոկտեմբեր, 2014

Razm.info-ն գրում է․

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 5 զոհի մասին, վիրավորների մասին հաղորդագրություններ չեն եղել։

Հարկ է նշել, որ օգոստոսին ունենալով աննախադեպ մեծ քանակի կորուստներ (25 զոհ և 17  վիրավոր) առաջնագծում լարված իրավիճակի հետևանքով, քաոսային տրամադրություններ էին ստեղծվել ադրբեջանական սոցցանցային հարթակում ու լրատվադաշտում։ Ուստի չի բացառվում, որ Ադրբեջանի ՊՆ-ն, փորձելով հանդարտեցնել նման տրամադրությունները, կոծկել է սեպտեմբերյան կորուստների մի մասը (հատկապես, որ դրանցից միայն 3-ն է հաստատել), և բաց աղբյուրներում տեղ են գտել միայն 5 կորուստների մասին հաղորդագրություններ։

Նկատենք, որ ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը պաշտոնապես հաստատել է սեպտեմբերյան կորուստներից 3-ը, իսկ մյուս 2-ի մասին հաղորդագրությունները տեղ են գտել ադրբեջանալեզու կայքերում ու մինչ օրս որևէ կերպ չեն մեկնաբանվել։

5 կորուստներից մարտական են 2-ը։ Ոչ մարտական 3 կորուստներից մեկին պատճառը հիվանդությունն է, մյուսինը՝ կասկածելի պայմաններում արձանագրված դժբախտ պատահարը, երրորդինը՝ ինքնասպանությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ