Բոլորիս է հայտնի մեծն նվաճող և երկրագնդի խոշորագույն պետության հիմնադիր Չինգիզխանի անունը: Նրա մասին պատմում են հարյուրավոր գրքեր և տասնյակ ֆիլմեր: Սակայն այն , ինչ գիտենք նրա մասին, այնքան էլ հեշտ չէ տարբերել առասպելներից:


1. Եղե՞լ է Չինգիզխանը թաթար, թե՞` ոչ:
Թե ով է եղել ազգությամբ Չինգիզխանը, անհայտ է: Գիտնականների մի մասը ենթադրում է, որ նա եղել է Կաշգարիայի թուրքացված  արիներից, իսկ մեծամասնություն նրան համարում է մոնղոլ: Սակայն, կարելի է ասել, որ Չինգիզխանը երբեք էլ չի պատկանել թաթարների ցեղին: Ի տարբերություն մոնղոլների և նրանց ժամանակակից սերունդների (բուրյաթներ, կալմիկներ), ովքեր Չինգիզխանի ոխերիմ թշնամիներն էին նրա ողջ կյանքի ընթացքում, թաթարները թուրքական ցեղեր են համարվում:

Հենց թաթարներն են թունավորել  Չինգիզխանի հորը, երբ նա դեռ ինը տարեկան էր: Չինգիզխանի արտաքինի նկարագրությունը կասկածի առիթ է առաջացնում նրա մոնղոլական ծագման մասին: Մոնղոլներին ոչ հատուկ կարմրավուն մազերը և մոխրագույն-կանաչ (մոխրականաչավուն) աչքերը նրան առանձնացնում էին ցեղակիցներից: Այս տվյալները վերցված են մի աշխատությունից, որը գրվել է  Չինգիզ Խանի մահից կես դար հետո, հետևաբար վստահել դրանց պետք է որոշ վերապահումներով  (իհարկե եթե խոսքը չի գնում գենետիկական մուտացիայի մասին):

2. Չինգիզխան անվան նշանակությունը
Իրականում Չինգիզխանը ոչ թե անուն է, այլ` տիտղոս: Թեմուչճինն այն ընդունել է մոնղոլական ժողովի (կուրուլտա) ժամանակ XII դարի վերջում: Մի քանի տարի անց` 1206թ.-ին, այս անգամ արդեն մոնղոլական բոլոր ցեղերի ընդհանուր մեծամասշտաբ ժողովում, Չինգիզխանի տիտղոսը հաստատեցին բոլոր մոնղոլական իշխանները:  «Չինզիգ» տիտղոսի նշանակությունը մութ է.   Մոնղոլները «Չինզիգ»  կամ «Թենգիզ» անվանում էին ծովին, որը շամանության պանթեոնում առանձին աստվածություն էր համարվում: Հնարավոր է, որ այն կապված է եղել բոլոր մոնղոլների աստված Թենգրիի անվան հետ: «Մոնղոլների գաղտնի պատմությունը» գրքի անանուն հեղինակը Չինգիզխան անունը թարգմանում է որպես Հավերժական կապույտ երկնքի կամոք ընտրված խան: Իսկ ծննդյան ժամանակ Չինգիզխանին տված Թեմուչժին անունն առաջացել է թուրքա-մոնղոլական արմատ ունեցող «թեմուր» բառից, ինչը նշանակում է «երկաթ»:

3.Չինգիզխանի դաժանությունը
Տափաստանների քոչվորների կյանքը լի էր ավանդույթներով, որոնք քաղաքային, նստակյաց կյանք վարող քաղաքակրթություններին թվում էին վայրի և բարբարոս: Սակայն ժամանակակիցներն այս դաժանություններից շատերն անարդացիորեն են վերագրում Չինգիզխանին: Այդպիսի  «լեգենդների» թվին է դասվում նաև այն պատմությունը, թե իբրև մարտերից մեկից հետո նա հրամայել է եփել գերիներին յոթանասուն կաթսաների մեջ: Նույնիսկ տափաստանային բնակչության չափանիշներով արտակարգ համարվող դաժանությունը կատարվել է Չինգիզխանի հակառակորդ Չժամուխա խանի տարած մի հաղթանակներից հետո: Հետագայում` վերջինիս մահից հետո դա վերագրեցին Չինգիզխանին:
 Ավելին, թշնամիներն ու ցեղակիցները նշում էին Չինգիզխանի իմաստուն ու արդար լինելը: Այսպես օրինակ, մի անգամ նրա մոտ են եկել թշնամի խանի զինվորները`  բերելով  իրենց տիրակալի գլուխը: Սակայն Չինգիզխանը հրամայել է կախել այդ դասալիքներին, քանզի նրանք դավաճանել էին իրենց ղեկավարին:


4. «Հասնել վերջին ծովին»

 Այս հայտնի արտահայտությունը, որի ամբողջական տարբերակը հետևյալն է. «Ես կհասնեմ «վերջին» ծովին, և այդ ժամանակ ողջ տիեզերքը կհայտնվի իմ ձեռքում», հիմնականում վերագրվում է Չինգիզխանին: Սակայն իրականում այն Չինգիզխանին չի պատկանում, և գործածվել է նրա ապրած ժամանակներից շատ ավելի ուշ:

Մեծն նվաճողի ծրագրերում Եվրոպա արշավելու մտադրություն անգամ չի եղել: Իր վարած գրեթե բոլոր պատերազմները ծագել են անկախ նրա կամքից: Չինգիզխանը նվաճել է Խորեզմը, որպեսզի վրեժ լուծի իր դեսպանների սպանության և առևտրային քարավանի վրա նենգաբար հարձակում գործելու համար: Ռուս իշխանների կողմից մոնղոլ դեսպանների սպանությունը հանգեցրեց Կալկայի մոտ նրանց պարտությանը: Իրագործելով իր պապի սպանության համար վրեժի պարտքը, Նվաճողը ջախջախեց չինական Ցզին կայսրությունը: Ինչ ասել, եթե նա ինը տարեկանում նետահարել էր հարազատ եղբորը` Բելգութային` իր «փայլող ձկնիկը» գողանալու համար: Եվրոպա արշավելու հարցը դրվել է միայն 1235թ.-ին նրա որդու` Ուգեդեյի կողմից:


5. Աշխարհի մեծագույն պետության ղեկավա՞ր 

Մոնղոլական կայսրությունն իրավամբ համարվում է մարդկության պատմության մեջ  ամենամեծ պետությունը: 1279թ.-ին նրա տարածքը կազմում էր 33 մլն. կմ2: Նույնիսկ Բրիտանական կայսրությունն  իր առավելագույն գերիշխանության ժամանականերում (XX դարի 20-30-ական թթ.-ին)  զբաղեցրել է միայն 31.8 մլն կմ2 տարածք: Սակայն Չինգիզխանը մահացել է իր պետության սահմանների առավելագույն ընդլայնումից  առաջ: 1227թ.-ին նրա  կայսրությունը ոչ միայն փոքր էր Ռուսական կայսրությունից և ԽՍՀՄ-ից, այլև տարածքով զիջում էր նաև XVII-ի վերջի Իսպանա-պորտուգալական գաղութատիրական կայսրությանը: Մոնղոլների նվաճումները բավականին ակտիվորեն տարվում էին արդեն Չինգիզխանի մահից հետո: Նրա սերունդներն իրենց ենթարկեցին Կենտրոնական Եվրոպայի մի մասը, Ղրիմը, ղփչաղական տափաստանները, Կիևյան Ռուսիան, Բուլղարիան, Հեռավոր Արևելքը, Պարսկաստանն ու Հարավային Չինաստանը:

 

6. Ի՞նչ էր գրված Չինգիզխանի կտակում
Չինգիզի մահից հետո իշխանությունն չանցավ ոչ ավագ որդուն` Չժոչիին, ոչ էլ միջնեկին` Չագատային: Այն անցավ կրտսեր որդուն` Ուգեդեյին: Տափաստանաբնակների ժամանակագրության մեջ, որը կոչվում է «Մոնղոլների ժամանակակից պատմություն», վառ նկարագրված է, թե ինչու է հայրն ընտրել հենց կրտսեր որդուն: Ըստ դրա` Ջոչին և Չագատայը վիճեցին ժառանգության իրավունքի համար (առաջինը ծնվել էր, երբ Չինգիզխանի կինը` Բորտեն, գերության մեջ էր և Չինգիզի հայրությունը կասկածելի էր), և այդ տարաձայնությունը սպառնում էր մեծ վեճի վերածվել: Ըստ լեգենդի` Չինգիզխանը իր ժառանգ հայտարարեց երրորդ որդուն` պարտավորեցնելով առաջին երկուսին ծառայել նրան:

Սակայն իսկապե՞ս այդպես է եղել: Հոր կողմից Ուգեդեյի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն ավագ որդու «կասկածելի» ծագմամբ, այլև այն պատճառով, որ Ուգեդեյը բոլոր որդիներից ամենաշատն էր նման հորը: Նա աչքի էր ընկնում իր հանգստությամբ, իմաստունությամբ և դիվանագետի հատկանիշներով: Հենց այս հատկանիշներն էր Չինգիզխանը համարում առավել կարևոր` հսկայական պետության կառավարման համար: Առաջնեկի իրավունքը մոնղոլական հասարակությունում այնքան էլ ուժեղ չէր, իսկ հոր իշխանությունը համարվում էր անվիճելի: Ղեկավար պաշտոններում մարդկանց նշանակում էին  ըստ իրենց կարողությունների և տաղանդի, և ոչ ըստ ծագման:


7.Չինգիզխանի գերեզմանի գաղտնիքը 

Վայրը, որտեղ թաղված է պատմության առավել հզոր ղեկավարներից մեկը, ոչ ոքի անհայտ չէ: Միջնադարյան պատմաբաններ Ռաշիդ ադ-Դինը և Պարկո Պոլոն գրում են, որ խանին հուղարկավորող զինվորները սպանում էին բոլոր նրանց, ովքեր հանդիպում էին իրենց ճանապարհին: Նրանք հուղարկավորությունից հետո թեքել են գետերից մեկի հունը , որպեսզի այն հոսի գերեզմանի վրայով, այդ կերպ պահպանելով այն կողոպուտից: Չինգիզխանի մահը երկար ժամանակ գաղտնի էին պահում` անվտանգության նկատառումներից ելնելով: Միայն այն բանից հետո, երբ հուղարկավորության թափորը վերադարձավ խանի` Կերուլեն գետի ակունքների մոտ գտնվող ճամբարը, թույալտրվեց տարածել նրա մահվան մասին լուրը: Չնայած մեծաթիվ պեղումներին, որոնք մինչ օրս շարունակվում են, պատմաբաններին և հնեբաններին մինչև հիմա չի հաջողվել հայտնաբերել զորավարի գերեզմանի ճշգրիտ վայրը: Հայտնի է միայն, որ այն գտնվում է մոնղոլական տափաստանում` այն լեռներից մեկի լանջին, որտեղ անցել են մեծն նվաճողի մանկության տարիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել