Ուկրաինայի նախագահը հերթանակ անգամ հայտնվեց ծիծաղելի իրավիճակում : Այսօր տեղի էր ունեցել նրա հանդիպումը ԱՄՆ նախագահի հետ,որտեղ Պորոշենկոն հույս ուներ,որ կարող է Ուկրաինաին դարձնել ԱՄՆ-ի հիմնական դաշնակաից ՆԱՏՕ-ից դուրս,սակայն մերժվեց,այն հիմնավորումով,որ Ուկրաինան արդեն իսկ ունի հատուկ կարգավիճակ անվտանգության առումով : Ինչ խոսք, դա իսկական հարված էր նորաթուխ նախագահին :Բացի դրանից Պորոշենկոն բառացիորեն հայտարարեց,որ ԱՄՆ-ի հետ ձեռքբերված պայմանավորվածությունը իր մեջ չի ներառում ծանր զինատեսակի մատակարարում Ուկրաինա,ինչը էլ ավելի մեծ փակուղի է մցնում Ուկրաինաին,չնայած այն բանին,որ Պորոշենկոն նշեց,որ իրենք կարող են այլ երկրից զենք գնել : Ամեն դեպքում կարելի է ասել,որ ԱՄՆ-ն «շռմփացրեց» դուռը ուկրաինացիների վրա,դրանից առաջ մի քանի կոպեկ նետելով նրանց առաջ : Խոսքը գնում է 53 միլիոն դոլլարի մասին,որից 46-ը ուղղվելու է Ուկրաինաի անվտանգության ապահովմանը : ԱՄՆ-ն պարզ հասկացրեց,որ այսուհետև ուկրաինացիները կարող են իրենց վրա հույս դնել բացառապես խաղաղ բանակցային գործըթնացում,և կարող են մոռանալ որևէ ռազմական օգնության մասին :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել