ՀԱՊԿ-ը, որը պարտավորվել է ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում ցուցաբերել ռազմական օգնություն, և այդպիսի ագրեսիան, համաձայն Դաշինքի կանոնադրության, համարվում է կառույցի բոլոր անդամների դեմ իրականացվող ագրեսիա, և որոնք պետք է ձեռնարկեն միջոցառումներ կոլեկտիվ պաշտպանության տեսքով, շարունակում է իր լռության դաշնակցությունը: Ընդ որում՝ անդամի նկատմամբ անվտանգության սպառնալիքի ժամանակ մյուս անդամները ոչ թե կարող են, այլ պարտավոր են իրականացնել կոլեկտիվ գործողություններ՝ ի պաշտպանություն ագրեսիայի ենթարկվածի: ՀԱՊԿ-ը, չնայած, գտել է խուսափելու <պատասխանը>՝ հայտարարելով, որ կպաշտպանի միայն Դաշինքի անդամ Հայաստանին, այլ ոչ՝ ԼՂՀ-ին: Սակայն, մենք տեսել և ներկայումս էլ տեսնում ենք, որ ադրբեջանական դիվերսիաները հենց ՀՀ սահմաններում էլ են իրականացվում, բայց, ինչպես երևում է, ՀԱՊԿ-ը հակված է ապավինելու սեփական խիստ արժեքային լռությանը: Իսկ եթե ՀԱՊԿ-ը գտնում է, որ ԼՂՀ-ի դեմ ագրեսիայի դեպքում չպետք է միջամտել, ուրեմն դա նշանակում է, որ Դաշինքը ղարաբաղյան հակամարտությունը դիտարկում է ոչ թե հայ-ադրբեջանական, այլ՝ ղարաբաղա-ադրբեջանական, այդ դեպքում՝ պետք է Պուտինին և մյուսներին հիշեցնել, որ ՀՀ ու ԱՀ նախագահների հետ հանդիպումնեի ժամանակ հրավիրի նաև ԼՂՀ նախագահին, այլապես՝ ինքը կոնֆլիկտը դիտարկում է հայ-ադրբեջանական ու պարտավոր է ադրբեջանի ագրեսիան սանձող գործողություններ կամ, նվազագույնը, հայտարարություններ անել: Ինչևէ, երբ ՀԱՊԿ-ի պաշտոնյաները հայտարարում են, որ Դաշինքը միայն ՀՀ դեմ իրականացվող ագրեսիայի դեպքում կգործի, ինչը նշանակում է, որ նրանք, կամա թե ակամա, անուղղակիորեն ընդունում են, որ այդ հակամարտությունը ՀՀ ու ԱՀ միջև չէ, հետևաբար՝ կա կոնֆլիկտի մեկ այլ հիմնական սուբյեկտ՝ Արցախը, ապա պետք է դրա անդամներից պահանջել ԼՂՀ հակամարտության ժամանակ մոռանալ տարածքային ամբողջականության մասին, քանի որ այն ի հայտ է գալիս միայն միջազգայնորեն ճանաչված պետությունների միջև, այսինքն՝ այս դեպքում գործ ունենք բացառապես ինքնորոշման իրավունքի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել